Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 1 ամիս առաջ - 23:31 07-09-2026

Հայկական պտուղ-բանջարեղեն է արտահանվում ԱՄԷ շաբաթական 40 տոննա ծավալով

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնարկել է՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։ Հետագայում նախատեսվում է ավելացնել արտահանման ծավալները։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, արտահանումն իրականացվում է օգոստոսի 27-ին Դուբայում հիմնադրված «Watermelon Ecosystem» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայ կատարած այցի ընթացքում այցելել է ընկերություն։ Հիմնադիրների ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել ընկերության գործունեությանը, ենթակառուցվածքներին և արտադրական հնարավորություններին։

«Watermelon Ecosystem»-ը սննդի և ըմպելիքների ոլորտում գործող տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ռեստորաններին, հյուրանոցներին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին։ Այն առաջարկում է թվային գնումների, մատակարարման շղթայի կառավարման և ֆինանսավորման լուծումներ։

Ընկերությունն ակտիվորեն համագործակցում է նաև տեղական արտադրողների և մատակարարների հետ՝ նպաստելով սննդի սպասարկման ոլորտում նրանց արտադրանքի հասանելիության ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Կողմերը պայմանավորվել են առավել սերտորեն համագործակցել ինչպես ներդրումային ծրագրերի իրականացման, այնպես էլ հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ