Ներքին 1 ամիս առաջ - 13:38 07-09-2026

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am

Երևանի պետական համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետն ապրիլին դիմել էր ռեկտորին, որ «Հայոց պատմություն» առարկան հանվի ուսումնական ծրագրից ու չդասավանդվի։

Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի ընդունումից հետո սա առաջին դեպքն էր, որ որևէ կրթական ծրագրից հանվի այս առարկան։

168.am-ի տեղեկություններով՝ առարկան սեպտեմբերից չի դասավանդվելու։ Սրանով շատ վատ նախադեպ է ստեղծվում, որի կնքահայրը դառնում է հակաեկեղեցական շարժման ակտիվ մասնակից Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը։

Համալսարանի ռեկտորատից մեր զրուցակիցը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ, որ անունը հրապարակվի, ասաց, որ «Հայոց պատմություն» առարկան Աստվածաբանության ֆակուլտետից հանելու մասին զեկուցագիրը գրել է դեկանի պաշտոնակատար Պարգև Բարսեղյանը։ Վերջինս բոլորի մոտ արդարանում է, թե թեմայի հետ կապ չունի, նախկին դեկան Անուշավան սրբազանն ասել է, ինքն էլ չի կարողացել մերժել։

Նախ գրել են, որ ուսպլանից հանեն առարկան, հետո մասնագետ չհրավիրեն «Հայոց պատմության» ամբիոնից։ Ռեկտորը, բնականաբար, չի մերժել։

Ստացվում է մի ապազգային պատկեր, որ պատմական գիտությունների դոկտոր սրբազանը հանում է «Հայոց պատմություն» առարկան։

Փորձեցինք ինֆորմացիան ճշտել նաև Մայր Աթոռի հոգևորականներից, բայց պարզվեց, որ տեղյակ չեն եղածից, որովհետև սրբազանը կապ չի պահում իրենց հետ։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան