Արտաքին 3 տարի առաջ - 21:21 25-10-2022

Վրաստանի օմբուդսմենի թեկնածուն ցանկանում է, որ Թբիլիսին ավելի շատ աջակցի Կիևին

Վրաստանի օմբուդսմենի թեկնածու Գիորգի Բուրջանաձեն հայտարարել է, որ ինքը կցանկանար, որ Վրաստանը ավելի մեծ աջակցություն տրամադրեր Ուկրաինային։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Грузия Online» լրատվական գործակալությունը, Բուրջանաձեն այս մասին ասել է Վրաստանի խորհրդարանում կայացած լսումների ժամանակ՝ պատասխանելով իշխող «Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Ռատի Իոնատամիշվիլիի հարցին։

«Ես կցանկանայի, որ Վրաստանը, որպես երկիր, որպես պետություն, ավելի շատ աջակցեր Ուկրաինային»,- ասել է նա։

Պատգամավորի ճշտող հարցին, թե Վրաստանն ինչ լրացուցիչ քաղաքական և հումանիտար աջակցություն կարող է ցուցաբերել Ուկրաինային, այն դեպքում, երբ Վրաստանի դեսպանատունը շարունակում է գործել Կիևում, Բուջանաձեն մասնավորապես պատասխանել է. «Որպես քաղաքացի, ես ուրախ կլինեի տեսնել ավելի շատ պաշտոնական այցեր, որովհետև ռմբակոծվող քաղաք այցելելն այլ ծանրություն ունի»։

Բուրջանաձեն շետել է, որ դեսպանատունը Կիև թողնելու որոշումը նշանակալի է։ Նա միևնույն ժամանակ հավելել է, Վրաստանից Ուկրաինա ավելի շատ պաշտոնական այցեր կարող էին իրականացվել:

Հաղորդվում է, որ Վրաստանի խորհրդարանը պետք է լսի Վրաստանի հանրային պաշտպանի պաշտոնի 19 թեկնածուների։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը