Ներքին 4 տարի առաջ - 18:01 25-10-2022

Արցախում տեղի է ունեցել «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը

Օրերս Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում տեղի է ունեցել «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթը, որին մասնակցել են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7 թիմեր՝ տարբեր տարիքի շուրջ 60 պատանիներ ու երիտասարդներ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, կազմակերպվել են 4 ազգային ավանդական խաղեր (Լախտի, Աքլորակռիվ, Քաշոցի, Պարանի ձգում)։ Արդյունքում՝ առաջին տեղը զբաղեցրել է Ասկերանի թիմը, երկրորդը` Քաշաթաղի թիմը, իսկ երրորդը` Հադրութի թիմը: Թիմերն արժանացել են դրամական պարգևների:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը, շրջանային վարչակազմերի ղեկավարներ, մշակույթի ոլորտի պատասխանատուներ։

Ծրագրի նպատակն է նպաստել հասարակության տարբեր շերտերի՝ ազգային արժեքների շուրջ համախմբմանը, երիտասարդության շրջանում ազգային խաղերի տարածմանն ու զարգացմանը:

Նշվում է, որ «Գուպար» ազգային ավանդական խաղերի մրցույթի ծրագիրն իրականացվում է «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ