Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 17:25 25-10-2022

Դուք ոչ միայն խաղաղություն չեք բերել, այլև երկիրը կանգնեցրել եք աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում․ Լիլիթ Գալստյան

ՀՀ գործող իշխանությունների որդեգրած «խաղաղության» գործընթացը սպառնալիք է հայ ժողովրդի գոյությանն ու հայկական պետականությանը, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«4-5 տարի առաջ անգամ ամենաանհավանական մղձավանջում դժվար էր պատկերացնել, որ մի օր պաշտոնական Հայաստանը կհրաժարվի մեր համազգային նպատակներից՝ որդեգրելով «խաղաղության» մի գործընթաց, որն, ըստ էության, հայրենազրկման և ուրացման քաղաքականություն է, իրական սպառնալիք հայ ժողովրդի գոյությանն ու պետականությանը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Լիլիթ Գալստյանն ընդգծեց՝ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն այնքան համահունչ են գործում թուրք-ադրբեջանական շահերին, որ փոշիացրել են Արցախի ինքնորոշման իրավունքը, առանց մեղքի և քաղաքական պատասխանատվության գիտակցման՝ հայտարարում են, որ Հայաստանն այնքան թույլ ու անկարող է, որ չի կարող ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը։

«Դուք, ներկա իշխանություններ, կարող եք հրաժարվել ազգային իղձերից, բայց ՀՀ սահմանադրությունից՝ ոչ»,- հավելեց Լիլիթ Գալստյանը՝ հիշեցնելով Հայաստանի մայր օրենքով ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները։

«Այդ նպատակների մեջ նաև Արցախի ինքնորոշման իրավունքն է, որի առնչությամբ 1992 թվականին Գերագույն խորհուրդը հետևյալ որոշումն է ընդունել․ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Արցախի ինքնորոշումը համազգային նպատակ է»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ այս նախընտրական խոստումով է իշխանության եկել նաև Հայաստանի այժմյան իշխանությունը, այնինչ այսօր կանգնած ենք աղետալի վիճակի առջև։
«Դուք ոչ միայն խաղաղություն չեք բերել, այլև երկիրը կանգնեցրել եք աշխարհաքաղաքական բախման խաչմերուկում՝ նոր պատերազմի, նոր զոհերի նոր կապիտուլյացիայի առջև»,- շեշտեց Լիլիթ Գալստյանը։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում