Ներքին 3 տարի առաջ - 12:25 25-10-2022

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և ջերմ բարեմաղթանքներս Ղազախստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով։

Անկախության ձեռքբերումից ի վեր Ղազախստանը զգալի հաջողությունների է հասել պետականության կայացման գործում՝ իր դինամիկ զարգացող տնտեսությամբ և միջազգային ասպարեզում զբաղեցրած արժանի դիրքով։

Ցանկանում եմ վստահություն հայտնել, որ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխշահավետ համագործակցություն զարգացնելուն միտված համատեղ ջանքերը, այդ թվում՝ խոստումնալից նախագծերի իրականացման ուղղությամբ, լիովին համապատասխանում են մեր երկրների շահերին։

Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար