Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 10:44 25-10-2022

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը ստանձնեց պատգամավորի լիազորությունները

ՀՀ ԱԺ-ն սկսել է հերթական նիստի աշխատանքները: Գրանցվել է 55 պատգամավոր, ներկա են միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Երեկ կայացած ԱԺ խորհրդի նիստում քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Ըստ այնմ՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարց:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վայր դրած պատգամավորի լիազորությունները հաջորդ թեկնածուին տրամադրելու կարգը, ըստ այնմ՝ այն տրամադրվում է Դավիթ Առուշանյանին: Նա Գյումրու փոխքաղաքապետն էր: Տեղի է ունեցել վերջինիս երդման արարողությունը:

Նա իր խոսքում հայտարարել է.
«Վստահեցնում եմ, որ ես քաղաքից չեմ գնացել, փոխել եմ աշխատանքիս վայրը, նպատակս մնացել է նույնը: Ես և իմ գործընկերները Գյումրիում առավելապես ամեն ինչ անելու ենք մեր կիսատ թողած ծրագրերը շարունակելու համար»,- ասել է նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատգամավոր Վահագն Հովակիմյանին առաջադրել է որպես ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածու։ Վերջինս դադարեցրել էր անդամակցությունը կուսակցությանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ