Ներքին 3 տարի առաջ - 23:35 24-10-2022

Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացի ժամկետը կարող է կտրուկ կրճատվել․ փորձագետ

«Ռուսաստանը, Արցախի մնացորդ մտնելու առաջին իսկ վայրկյանից սկսած, որևէ նպատակ չի ունեցել այնտեղ հակադրվելու Ադրբեջանին»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Ալեքսանդր Քանանյանը։

Հավելեց․ Արցախի մնացորդը նույնպես պետք է փոխանցվեր Ադրբեջանի՝ ոչ միայն քաղաքական, այլև վարչական վերահսկողությանը, պարզապես փուլային ճանապարհով։

«Հետզհետե ենթակառուցվածքները փոխանցվում են Ադրբեջանին։ Մենք նկատում ենք, որ ջրային ենթակառուցվածքները, ի դեմս միակ խոշոր օբյեկտ մնացած Սարսանգի ջրամբարի, գործնականում արդեն ռուսների միջնորդությամբ հանձնված է Ադրբեջանի կառավարմանը։ Նույնը հետզհետե լինելու է գազի, էլեկտրականության, այնուհետև կապի հետ։ Ինչ-որ մոտ փուլում կարող է խոսք բացվել, այսպես կոչված, «Ադրբեջանի փախստականների» վերադարձի մասին և այլն»,-ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ դա կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա մի քանի ամիսների կամ առավելագույնը 1 տարվա ընթացքում։

«Իհարկե, Ռուսաստանը նպատակ ուներ առնվազն 10 տարով այդտեղ մնալ։ Բայց իր իսկ անմտությամբ ներքաշվելով ուկրաինական ճգնաժամի մեջ՝ մեծապես թուլացրել և մինչև իսկ խորտակման եզրին է հասցրել իր աշխարհաքաղաքական ազդեցությունները։ Հետևաբար, Արցախի պատառիկը Ադրբեջանին հանձնելու նախապես որոշակիորեն երկար ժամանակահատվածի փոխարեն մենք ականատես ենք լինելու այդ ժամանակահատվածի կտրուկ նվազմանը։ Ռուսաստանը մինչև վերջ համաձայնեցված է գործելու Ադրբեջանի հետ։ Պարզապես, այստեղ մեծ հանգամանքն այն է, թե ինչպես կվարվեն արևմտյան տերությունները։ Կամ նրանք ժամանակ, հնարավորություն կամ պատշաճ ցանկություն չեն ունենա փրկելու Արցախի մնացորդը հայաթափությունից։ Իսկ եթե ունենան, ապա Բաքվի ղեկավարությանը հասցեագրված մի շարք խիստ և ահաբեկող հեռախոսազանգերի շնորհիվ մեկ էլ տեսար կարողանան կանխել Արցախի վերջնական հայաթափությունը»,-ասաց նա։

Ըստ նրա՝ այդուհանդերձ, Արևմուտքը մինչև այժմ երբեք որևէ սուր քննադատական խոսք չի հնչեցրել Արցախում ռուսական կայազորի ներկայության առումով։

«Ամենամեծ սպառնալիքը հետևյալն է։ Եթե ներկայիս ուկրաինական ճգնաժամը ռազմադաշտում Ռուսաստանի կրած և կրելիք նոր խոշոր ռազմական պարտությունների պատճառով հանգեցնի միջուկային սպառազինության անգամ սահմանափակ կիրառմանը, ապա ամբողջ աշխարհը կմտնի թերևս կարճատև, բայց խիստ անկայունության շրջան։ Դա էլ իր հերթին կարող է շատ լայն հնարավորությունների պատուհան բացել Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Իրավիճակի այսպիսի սցենարով զարգացման դեպքում արդեն ադրբեջանական հարձակման և ռազմակալման ոտնձգությունների առջև կարող է հայտնվել ո՛չ միայն Արցախի մնացյալ պատառիկը, այլև ՀՀ ներկայիս տարածքի անգամ կեսը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
11:18 Անորոշ վիճակ Գյումրիում, խուլ դժգոհություն մարզպետների մոտ, հերթը ԿԳՄՍ մյուս փոխնախարարինն է․ Մամուլ