Ներքին 3 տարի առաջ - 10:42 23-10-2022

Ավտոշուկան առաջիկայում տեղափոխելու են Արարատի մարզ

Oragir.news-ի տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանում գտնվող ավտոշուկան առաջիկայում տեղափոխելու են Արարատի մարզ: Մեզ հայտնի դարձավ, որ այն տեղակայվելու է մարզում գործող գյուղատնտեսական շուկայի վայրում:

Ավտոշուկան տեղափոխելը, անշուշտ, մեծ անհարմարություններ է առաջացնելու թե գնորդների, թե վաճառողների համար, սա նշանակում է, որ այսուհետ ամեն շաբաթ-կիրակի նրանք պետք է հասնեն Արարատի մարզ:

Մեքենաների վաճառքով զբաղվող Արմեն Բաբայանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ տարածքին արդեն ծանոթ է։

«Եթե տարածքում մաքսակետ լինի, «ԳԱԻ», ապա ձեռնատու կլինի։ Շուկան ուր տեղափեխելու են՝ կարծեմ, գյուղատնտեսական էր, երևի, էդ պարբերակով չաշխատեց, հիմա վերապրոֆիլավորում են, գոնե էս տարբերակն աշխատի»։

Ավտոդիլեր Վահե Սարգսյանն ասաց, որ գործող ավտոշուկան իրեն ավելի հարմար է։

«Ինձ էս տարածքն ավելի մոտ է, ես հաստատ չեմ գնա՝ հասնեմ Արարատ, ավելի լավ է հայտարարություններ կտամ։ Թեև, եթե Վրաստանի օրինակով՝ մեջն ամեն ինչ լինի՝ նոտարական գրասենյակ, «ԳԱԻ», «մոյկեք», հնարավոր է, մարդկանց ձեռք տա Արարատ տանելը։

Թեև պիտի ասեմ, որ հեռու է, եթե վաճառողներն հասան էնտեղ, հարց է գնորդներին հարմար կլինի՞, թե նրանք էլ կգերադասեն հայտարարություններով հարմար մեքենա գտնել»։

Մեքենայի վաճառքով զբաղվողներից մեկն էլ, ով չցանկացած ներկյանալ, ասաց, որ եթե մարդն իսկապես գնորդ է ու ուզում է մեքենա գնել՝ Մեղրի էլ կհասնի դրա համար։ «Բայց, օրինակ, Վրաստանում ավտոշուկան Ռուսթավիում է, Ռուսթավին Թբիլիսիից հեռու չէ, մոտ կես ժամվա ճանապարհ է։ Բայց մեր դեպքում բավական հեռու է, բայց դե, սենց ասեմ, ամեն ինչ սովորելու վրա է, մենք հարմավող ազգ ենք։

Հիմա, եթե միջանցք տան թուրքերին, ես կատեգորիկ դեմ եմ, բայց դե՝ ինչ պիտի անեմ, հարմարվելու եմ, ուզած, թե չուզած։ էլի եմ ասում կատեգորիկ դեմ եմ, բայց, դե ինչ անեմ։ Ամբողջ ազգը պետք է դեմ լինի։ Ամեն դեպքում, ես չեմ գնա Արարատ, ոչ տարիքս է ներում, ոչ առողջությունս»։

Ամենից շատ դիտված

13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
10:27 Ռուս նորակոչիկները ռազմաճակատում գոյատևում են միջինում ընդամենը 30 րոպե. ԿՀՎ
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից