Ներքին 3 տարի առաջ - 15:11 22-10-2022

Շուշիում թուրքական հյուպատոսարանի բացումը երաշխիք է, որ հայերը չեն հանդգնի ռազմակալել այն. Քանանյան

«Այս մտադրությունը միանգամայն ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական բնույթ ունի և միտված է արձանագրելու Թուրքիայի լիարժեք և գերակա մուտքը տարածաշրջան և նպատակ ունի ամրագրելու Շուշիի, Արցախի և ողջ տարածաշրջանում Թուրքայի գերակայության փաստը»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ խոսելով Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու նպատակների մասին։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ադրբեջանից վերադառնալուց հետո հայտնել էր, որ Թուրքիան գլխավոր հյուպատոսություն է բացում Շուշի քաղաքում։

«Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո Թուրքիան հայտարարել է Շուշիում իր հյուպատոսարանը բացելու մտադրության մասին»,- ասաց Քանանյանը։

Ընդգծելով Շուշիում հյուպատոսություն ունենալու՝ Թուրքիայի ռազմաքաղաքական դերը՝ Քանանյանն ասաց. «Եթե մի փոքր խորանանք ռազմաքաղաքական տեսության մեջ մեր տարածաշրջանի վերաբերյալ, ապա միանգամայն հստակ կարելի է ասել, որ նեղ իմաստով՝ եթե որևէ ուժ տիրապետում է Շուշիին, իսկ լայն իմաստով՝ եթե որևէ ուժ տիրապետում է Արցախին և Սյունիքին, ապա այդ ուժը, զուտ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի բերմամբ, ստանում է գերակա դիրք»,- ասաց Քանանյանը և հավելեց, որ Շուշիում թուրքական հյուպատոսարանի բացումը երաշխիք է, որ հայերը չեն հանդգնի որևէ պարագայում նորից ռազմակալել կամ ազատագրել Շուշին, որովհտև սա ևս Թուրքիային անմիջապես և ողջ ռազմական ծավալով հակամարտության մեջ միջամտելու հնարավորություն կտա։

Շուշիում թուրքական հյուպատոսարան բացվելու հետ Կապանում իրանական հյուպատոսարանի բացումը, ըստ քաղաքագետի, արձագանք էր, որը հակակշռի ազդեցություն պետք է ունենա։

«Մենք պետք է հիշենք, որ նախորդ 500 տարիների ընթացքում այս տարածաշրջանը պարսկական տարբեր կայսրության տարածքի մեջ էր մտնում, և տրամաբանական էր, որ Իրանը պետք է որևէ կերպ արձագանքեր Շուշիում Թուրքիայի հյուպատոսարանի բացման փաստին։ Իրանը մի փոքր ավելի ուշ, քան Թուրքիան, հայտարարել է, որ Կապանում է բացելու Իրանի հյուպատոսարանը, և գործնականում Կապանում բացված Իրանի հյուպատոսարանը հակակշիռն է Շուշիում բացված Թուրքիայի հյուպատոսարանի։ Սա Հայաստանի համար, բոլոր պարագաներում, կարևոր իրադարձություն է, և կարծում եմ, որ գոնե Խորհրդային Հայաստանի սահմանների անձեռնամխելիությունը և Սյունիքի հայաստանապատկանությունը իսկապես բխում է ոչ միայն Արևմուտքի, այլև Իրանի շահերից, և սա այն սակավ դաշտերից է, որտեղ այս երկու՝ միմյանց խիստ թշնամացած պետությունները կարող են լռելյայն և փաստացի կերպով համագործակցել, ես չեմ կարող ասել, որ Կապանում հյուպատոսարանի բացումը բացարձակ և լիարժեք է, որը բոլոր պարագաներում կկանխի Ադրբեջանի և Թուրքիայի զավթողական նկրտումները Սյունիքի նկատմամբ, բայց բոլոր դեպքերում Կապանում Իրանի հյուպատոսարանի բացումն ու գործունեությունը ունի նախ և առաջ և համարյա բացառապես աշխարհաքաղաքական նշանակություն, և ավելի հավանական է դարձնում տեսության մեջ Իրանի միջամտությունը, Սյունիքի գրավումը և Ադրբեջանին կցումըմ»,- ասաց Քանանյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից