Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:45 22-10-2022

Հայերը, ռուսներն ու ղազախները ապրում են եղբայրների նման․ Կամո Հայրապետյան

«Հայկական սփյուռքը եւ պետության մարտահրավերները» համաժողովից հետո Oragir.News-ը զրուցեց Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուի ղեկավար Կամո Հայրապետյանի հետ։

Հետաքրքրվեցինք հայ համայնքի կյանքից և խնդիրներից։

«Այսօր Կրասնոդարի երկրամասում ապրում է մոտ 500.000 մարդ։ Իրավիճակը շատ բարդ է, գիտեք, որ այսօր հատուկ գործողություն է իրականացվում Ռուսաստանում։ Մենք ունենք բազմազգ Կուբան, որտեղ ապրում է ավելի քան 100 ազգություն։ Այնտեղ չկան հայեր, ռուսներ, ղազախներ, մենք ապրում ենք եղբայրների նման։ Մոբիլիզացիայի օրերին շուրջ 220000 մարդիկ գնացին՝ պաշտպանելու իրենց հայրենիքը՝ ազատագրելու Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները, Զապորոժիեն և Խերոսոնի շրջանը։ Մոբիլիզացիայի առաջին օրերին փոքր-ինչ աժիոտաժ կար, դեռ ամբողջությամբ պատրաստ չէին, բայց այսօր ամեն ինչ կարգավորվել է։

Իսկ ինչ վերաբերում է հենց հայկական սփյուռքին, մենք այսօր աշխատում ենք մեր քաղաքացիների հետ, շրջում ենք համայնքներով,աշխատում ենք ինչպես ծնողների, այնպես էլ երիտասարդների հետ։ Մենք նրանց սովորեցնում ենք, հայենասիրության օրինակ ենք ցույց տալիս։ Շուրջ 2 շաբաթ առաջ ենք հուշարձան բացել ի պատիվ մեր հետախույզ Այվազյանի, այնտեղ կային ինչպես ռուսներ, հայեր, ղազախներ, երիտասարդները շատ էին, դա հենց հայենասիրության օրինակ էր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ