Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:47 22-10-2022

Ես ոչ մի ամբիցիա չունեմ, իմ ամբիցիան հայրենիքը փրկելն է. Արա Աբրահամյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ՅՈՒՆԵՍԿՕ բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ, «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր Արա Աբրահամյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով։

Oragir.News-ի հարցին, թե ինչ վերաբերմունք ունի իշխանությունների կողմից Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխության մասին և արդյոք հնարավոր համարում է քաղաքական դաշտում ավելի ակտիվ հանդես գալը, Աբրահամյանը պատասխանեց․

«Մենք պետք է որոշում կայացնենք, թե մենք որտեղ ենք։ Այսօր ասում ենք՝ Եվրոպա, Ամերիկա, ո՞վ է ասում՝ իրենց հետ չաշխատենք։ Գիտե՞ք, մենք լավ գուշակողների թագավորություն ենք ստեղծել։ Դա նրանից է, որ էնքան ճար չկա, արդեն երազում ենք կամ էլ վատն ենք տեսնում։ Երբևիցե չի եղել մի դեպք, որ Ռուսաստանն ասի՝ դեմ ենք Հայաստանի բարեկամությանը Եվրոպայի, Ամերիկայի կամ Հոնդուրասի հետ»։

«Եկեք փորձագետներ բերենք, հավաքվեն, վերջնական ասենք՝ սա է մեր ճանապարհային քարտեզը, դե թող բերեն, անեն։ էդ սուտ-սուտ խոսելը, խոստումները, մեզ խաբելը պետք չի։ Հայաստանը փոքր պետություն է, պետք է բոլորի հետ աշխատի, մենք ունենք Սփյուռք, մենք պարտավոր ենք բոլորի հետ աշխատելու, բայց մենք չենք կարող երկու մարդ դառնալ։ Մենք պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ»,- հավելեց նա։

Ամփոփելով Աբրահամյանը շեշտեց․ «Հարգելի՛ քաղաքացիներ, դուք արեք, ես գամ, միանամ ձեզ, ես լիքը ժամանակ ունեմ, փող էլ ունեմ։ Խնդիրը դրեք, որ պետություն կառուցենք։ Ես իմ ժամանակը, առողջությունը, ամեն ինչը ներ եմ դնում, որ մի բան կարողանանք անել»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ