Ներքին 4 տարի առաջ - 13:10 22-10-2022

Ասում են՝ «քո ինատու․․․», դե կարող եք՝ «իմ ինատու» Հայաստանը շենացրեք, սահմաները կահավորեք․ Արա Աբրահամյան

«Այսօր արդեն չորրորդ օրն է , որ մենք կազմակերպել ենք ֆորում, որի ընթացքում անցկացնում ենք կլոր սեղաններ, որպեսզի կարողանանք իրականացնենք այն միտքը, որը կգծի հայ ժողովրդի ճանապարհային քարտեզը, որն ունի յոթ ուղղություն իր ենթաուղղություններով՝ անվտանգություն, տնտեսություն, գիտություն, կրթություն մշակույթ, Արցախ։ Նպատակն այն է, թե ի՞նչ պետք է անենք, ոնց ենք տեսնում Հայաստանի զարգացումը, Սփյուռքը, Հայաստան-Սփյուռք կապը, ոնց ենք տեսնում Արցախը։ Որ ասում են Արցախը դա Ադրրբեջան է, ոչ, չկա նման բան։ Այս երեք օրվա մեջ մենք ստացել ենք բավականին առաջարկություններ, որին հետամուտ ենք լինելու»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՅՈՒՆԵՍԿՕ բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ, «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի հիմնադիր Արա Աբրահամյանը։

Խոսելով Սփյուռքի մասին նա նշեց․ «Այսօր Սփյուռքը և Հայաստանը տարբեր ուղղություններով են աշխատում։ Նախորդ իշխանությունների օրոք, երբ կար Սփյուռքի նախարարություն , մենք կազմակերպում էինք բազմաթիվ միջոցառումներ, պահելով Հայաստան-Սփյուռք կապը։ Այսօր առաջարկում ենք, որ լինի Սփյուռքի օր, որը կլինի ոչ աշխատանքային օր։ Ինձ շատ են ասում ՝ ինչու ձեզ այս կամ այն միջոցառումներին չեն հրավիրում , ես ասել եմ՝ թող հրավիրեն ես էլ կմասնակցեմ, իրենց հարցրեք , թե ինչու չեն հրավիրում։ Ինձ ասում են՝ «քո ինատու․․․», դե կարող եք «իմ ինատու» Հայաստանը շենացրեք, սահմաները կահավորեք»,- նշեց Աբրահամյանը հավելելով, ինչ-որ ես ասում եմ, դա ցանկություն չի, ճառեր չեն, դա հայրենիք է։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ