Ներքին 4 տարի առաջ - 00:05 22-10-2022

Ստեփանակերտում մեքենաներ են բախվել

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16։20-ին, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության, միաժամանակ Ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոններում հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի Գ.Նժդեհ փողոցում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին։

Բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման և ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության օպերատիվ հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 35-ամյա Ա.Ս.-ն և 31-ամյա Գ.Կ.-ն իրենց վարած «Priora» և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաներով նշված փողոցի 130 հասցեի դիմացի ճանապարհահատվածում բախվել են իրար։

ՃՏՊ հետևանքով Գ.Կ.-ն ստացած մարմնական վնասվածքով Շտապ բժշկական օգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։

Հետագա վտանգները կանխելու համար փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները և սահմանազատել վթարի տարածքը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ