Ներքին 3 տարի առաջ - 20:10 21-10-2022

Ներկայացվել են ՍԴ-ի և Նիդերլանդների դեսպանության համատեղ իրականացրած ծրագրի արդյունքները

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից համատեղ կազմակերպվող միջոցառում, որի շրջանակներում ներկայացվել են «Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին» կարճաժամկետ ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների վերջնարդյունքները:

Այս ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին իր երկարաժամկետ ռազմավարության ու բարեփոխումների օրակարգը մշակելիս ու հետագայում դրանք գործարկելիս, ինչը թույլ կտա հաղթահարել առկա մարտահրավերները և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման միջոցով ավելի արդյունավետ իրականացնել Բարձր դատարանի սահմանադրական առաքելությունը։

Ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների Թագավորության Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի (CILC) և «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի մասնակցությամբ:

Իր ողջույնի խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը՝ հանձին արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի՝ ծրագրի իրականացմանն ուղղված աջակցության համար: Արման Դիլանյանը վերահաստատել է Բարձր դատարանի հանձնառությունը՝ շարունակելու ինստիտուցիոնալ խորքային բարեփոխումների իրականացումը՝ առանձնահատուկ կարևորելով այս գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը և նրանց գործուն ներգրավվումը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան հյուրեր:

Ամենից շատ դիտված

19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
10:08 Աղվան Վարդանյանը որոշել է չհրաժարվել պատգամավորական մանդատից
21:30 Ինչ է շահել ժողովուրդը Փաշինյանի կարդալու արդյունքում
13:30 Պատերազմի սկզբից ի վեր Պուտինի վարկանիշը կտրուկ իջնում է. ինչ թվեր են հրապարակվել