Ներքին 4 տարի առաջ - 09:42 21-10-2022

Արցախի նախագահը մանրամասներ է ներկայացրել Երևանում ունեցած պաշտոնական հանդիպումների վերաբերյալ

Արցախի պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Արտաքին գործերի նախարարի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ հանդիպումների ընթացքում տեղեկություններ է ստացել վերջին մեկ-մեկուկես ամիսների զարգացումների, հանդիպումների, Հայաստան այցելած տարբեր պաշտոնատար անձանց բարձաձայնած խնդիրների վերաբերյալ, որը հիմք է հանդիսացել եզրակացություններ անելու և հասկանալու ընդհանուր առմամբ Ղարաբաղյան խնդրի հետ կապված ինչ տեսակետներ են հնչում կամ քննարկվում միջազգային հարթությունում:

Այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության հետ հարցազրույցի ընթացքում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Հասարակությանը պետք է ներկայացնենք իրականությանը, որի մեջ մեկ-մեկ լինում են այնպիսի թեմաներ, որոնք հաճելի չեն, բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել այդ ամենը:

ԱՄՆ-ի, Եվրոպայի ակտիվությունը Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կամ խաղաղության պայմանագրի հետ են կապված: Մեզ համար պարզ է, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ Շառլ Միշելի, Մակրոնի հեռախոսազրույցների ու բազմաթիվ հանդիպումների քննարկման ժամանակ նաև արծարծվում է Ղարաբաղյան խնդիրը:

Եթե մինչև պատերազմը տարածաշրջանի գլխավոր թեման եղել է իրենց ձևակերպմամբ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտ, իսկ մեզ համար՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի և ապագայի հարցը, ապա այսօր տարածաշրջանային գլխավոր խնդիրը դարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտները, մարտական գործողությունները, քննարկվող թեմաները:

Այդ առումով մենք սթափ պետք է գնահատենք իրավիճակը մեզ համար նախընտրելի կամ հեռանկարային քաղաքական կուրսը որոշելու և դրանով առաջնորդվելու համար՝ առանց շեղվելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային նորմից, որը քննարկման ենթակա չէ»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ցանկացած հանդիպման ընթացքում նշվում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ:

Ըստ Արցախի նախագահի՝ Երևանում ունեցած հանդիպումներից Արցախի պատվիրակությունը բավականին ինֆորմացված է վերադարձել:

«Չնայած ինձ համար պարզ էր, քանի որ ամենօրյա օպերատիվ կապ ունեի և ՀՀ վարչապետի հետ, և Արտաքին գործերի նախարարի, անհրաժեշտության դեպքում նաև Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, որովհետև նրանք այն պաշտոնատար անձինք են, ովքեր իրականացնում են բանակցությունները»,-ասել է Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի