Ներքին 4 տարի առաջ - 00:08 21-10-2022

Անսպասելի երրորդ երկրներ աջակցում են ադրբեջանական մեկնաբանությանը. Միրզոյանը՝ Ադրբեջանի՝ «միջանցքի» ցանկության մասին

Հայաստանի տարածքով արտատարածքային կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով միջանցքի մասին խոսք լինել չի կարող: Այս մասին դիրքորոշումը վերահաստատեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալոգվ հարցին: Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 2020-ի նոյեբերի 9-ի եռակողմ հայտարությամբ և դրան հաջորդած մյուս եռակողմ հայտարարություններով ընդգծվել է նաև տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը:

«Այս բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում այդ հայտարարություններում ընդգծվում է նաև Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության հաստատումը: Մենք եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատում մասնակցում ենք այդ քննարկումներին: Եվ մենք, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել ենք, պատրաստ ենք բացել ճանապարհները նաև ադրբեջանական ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ անշուշտ ամրագրելով և կասկածի տակ չդնելով, որ բոլոր բացվելիք և նոր կառուցվելիք ենթակառուցվածքները պետք է մնան ու գործեն այն երկրների սուվերենության ներքո, գործեն այն երկրների օրենսդրության համաձայն, որոնց տարածքով անցնում են, այդ թվում և այն ճանապարհը, որով ադրբեջանցիները կարող են Ադրբեջանից հասնել Նախիջևան»,-ասաց Միրզոյանը:

Ըստ նրա՝ Հայաստանը կարծում է, որ կարող են լինել ավելի արդիական լուծումներ այս հարցում, ինչպես օրինակ բեռների էլեկտրոնային հայտարարագրումն է: Սակայն հիմնական պահանջը, որ հայկական կողմն ունի այս հարցում, այն է, որ ճանապարհը պետք է մնա Հայաստանի սուվերենության ներքո և գործի ՀՀ օրենսդրության ներքո:

«Ցավոք սրտի, մենք հանդիպում ենք Ադրբեջանի անզիջում վարքագծին այս հարցում: Եվ կարող եմ ասել նաև, որ տեսնում ենք այլ երրորդ երկրներ, երբեմն նույնիսկ անսպասելի երրորդ երկրներ աջակցում են այս ճանապարհի՝ ադրբեջանական մեկնաբանությանը: Բազմիցս ասել ենք, որ արտատարածքային կարգավիճակին կամ դրան բնորոշ առանձին կարգավորումներով Հայաստանի տարածքով միջանցքի մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծեց Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ