Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:48 20-10-2022

Շիրակում աղքատության մակարդակը 60 տոկոսից անցել է, իսկ իշխանությունը տնտեսական աճից է խոսում. Մանասերյան

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց.

«Պետական կառույցները, փորձագետները, որոնք դրա համար աշխատավարձ, հավելավճարմ պարգևավճար են ստանում, պետք է իրենց նեղություն տան, հաշվարկեն, թե ինչ կարող է լինել էն սցենարի դեպքում, երբ ենթակառուցվածքները ազատականացվեն: Ի՞նչ է ստանալու Հայաստանը դրանից:

Ինձ ծանոթ չեն նման հաշվարկներ, շատ ուրախ կլինեմ ծանոթանալ:

Ինչ վերաբերվում է խաղաղության պայմանագրին, ես կարծում եմ, որ սխալ տերմին է ընտրված: Ոչ մի երկիր չի կարող երաշխավորված խաղաղություն ունենալ: Անգամ ԵՄ-ում, անգամ ՆԱՏՕ-ի կազմում խաղաղություն հնարավոր չէ ապահովել, երաշխավորել:

Հայաստանը պետք է մտահոգվի անվտանգության պայմանագիր կնքելու, որին կողմ պետք է լինի ոչ միայն Հայաստանը, այլև Հայաստանի հետ անվտանգային շահեր ունեցող բոլոր երկրները:

Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք: Անվտանգությունն ավելի լուրջ հասկացություն է, իր մեջ ներառում է ռազմական, տնտեսսական, էներգետիկ, ֆինանսական անվտանգությունը:

Ոմանք պետք է ուշադրություն դարձնեն Կառավարության հայտարարություններին: Օրինակ՝ երկնիշ տնտեսական աճի պայմաններում Հայաստանը տարեվերջին ունենում է 42 տոկոսին մոտ աղքատություն: Հիշեցնեմ, որ Շիրակի մարզում էդ աղքատությունը 60 տոկոսից անցել է արդեն: Միջինով, ամեն երկրորդ բնակիչ Հայաստանում աղքատ է»:


Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»