Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:43 20-10-2022

Մեկնում են Մոսկվա. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Մենք առիթ ունեցել ենք անդրադառնալ այն փաստին, որ Արցախում լուրջ դժգոհություններ կան՝ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության երևանյան այցից, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից և, ընդհանրապես վերջինիս՝ Արցախի հարցում վարած քաղաքականության հետ։ Ըստ տեղեկությունների, Երևանում վերջին հանդիպման ժամանակ Փաշինյանը Արցախի պատվիրակությանը բաց տեքստով հայտնել է, որ ինքն այլևս Արցախի հարցում որևէ բան չի կարող անել։

Ընդհանրապես, վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները պարզ հասկացնում են, որ Արցախի հարցի պատասխանատուներն Արցախի իշխանություններն են ու Ռուսաստանի Դաշնությունը: «Փաստ» թերթի արցախյան աղբյուրի փոխանցմամբ, Արցախում չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և կոնկրետ քայլեր են նախապատրաստում։ Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին Արցախից պատվիրակություն է պատրաստվում մեկնել Մոսկվա՝ ՌԴ քաղաքական ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։

Պատվիրակության հիմնական նպատակը Արցախի հարցի հետագա ճակատագրի հետ կապված որևէ պարզաբանում և հստակեցում ստանալն է։ Մեզ փոխանցեցին նաև, որ ներկայումս Մոսկվայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում սպասվող հանդիպումը կազմակերպելու համար։ Թերթի աղբյուրը հայտնում է նաև, որ հավանական է համարվում հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա