Ներքին 3 տարի առաջ - 19:40 18-10-2022

Հայրը և որդին ձերբակալվել են՝ զենք և զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքային վարչության աշխատակիցների հետ իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու դեպք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ձեռնարկված բազմաբնույթ և արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը, 22-ամյա որդու հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգներ` յուրաքանչյուրը 300.000 ՀՀ դրամով վաճառելու նպատակով, որոնք 2022 թվականի սեպտեմբերի 13-ին իրենց կողմից շահագործվող ավտոմեքենայով փոխադրել, այնուհետև պահել են իրենց բնակության վայրում, ինչպես նաև` իրենց կողմից համակարգվող ռեստորանային համալիրում:

«Նախաքննության ընթացքում իրականացված խուզարկությամբ վերջիններիս բնակության վայրից հայտնաբերվել է երկու հատ ամբողջությամբ լիցքավորված պահատուփ՝ ընդհանուր 80 հատ 7․62 մմ տրամաչափի փամփուշտներով, երկու հատ սվին դանակ, 8 հատ որսորդական փամփուշտ, 31 և 38 հատ այլ զինատեսակի փամփուշտ, իսկ ռեստորանային համալիրից հայտնաբերվել է ինքնաձիգ՝ իր փամփշտակալով՝ ամբողջությամբ լիցքավորված վիճակում, երկու հատ այլ զինատեսակի փամփուշտ, մեկ հատ նռնակ, մեկ հատ պահատուփ՝ լիցքավորված փամփուշտներով և մարիխուաննա տեսակի թմրամիջոցին նմանվող չորացված զանգված»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նշանակվել են դատաձգաբանական և պայթյունատեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձիք։ Նշվում է, որ Երևանի վերոնշյալ բնակիչները ձերբակալվել են՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով: Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից