Ներքին 3 տարի առաջ - 17:32 18-10-2022

«Մասկի շոուով» դատավորներին պատրաստում էին Էրիկ Ալեքսանյանի կալանավորմանը․ Միհրան Պողոսյան

Էրիկ Ալեքսանյանի գործով մտահոգիչ երևույթները երեկվանից բարձրաձայնվում էին, ակնհայտ է, որ հերթական «մասկի շոու» օպերացիան է իրականացվել, որն անընդունելի է։ Էրիկ Ալեքսանյանի պարագայում, եթե նախաքննական մարմինը որևէ հարց ու պատասխան ուներ էրիկ Ալեքսանյանի հետ, ցանկացած զանգի դեպքում նա ներկայանալու էր։

Այդ գործողությունները խոսում էր այն մասին, որ գործընթացները զուտ դատաիրավական ընթացակարգերի շրջանակում չեն եղել։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանն ընդգծելով, որ այս գործողություններով դատավորներին նախապատրաստում էին էրիկ Ալեքսանյանի կալանավորման միջնորդությունը ներկայացնելուն, ինչը կարծում եմ քրեաիրավական շրջանակներից դուրս է։

«Այսինքն, այստեղ մարքուր իրավաբանություն տեղի չի ունենում։ Պատկերացրեք, մի իրավիճակ, երբ ճիշտ քրեաիրավական վարույթի շրջանակում ծանուցագիր է ուղարկվում կամ հեռախոսազանգով Էրիկ Ալեքսանյանին հրավիրում են քննչական դեպարտամենտ։

Եթե Ալեքսանյանը պատշաճ ներկայանար, որևէ մեկն այդ մասին ոչ մի տեղեկատվություն չէր ունենալու, և լինելու էր, այսպես ասած, ամպրոպ պարզ երկրնքում։ Եթե այդ իրավիճակում կալանքի միջնորդություն ներկայացվեր՝ դատարանները կաշկանդվածություն կունենային հանրության մեջ հայտնի փաստաբանի նկատմամբ կալանք կիրառել։

Այսինքն, հարցեր կառաջացներ, իսկ դատարանի շենքի բակում՝ այդ միջոցով բերման ենթարկելով՝ դատարաններին պատրաստում էին, որ հեսա նման միջնորդություն է ներկայացվելու և եթե մենք կարող ենք փաստաբանին գետնին տապալելով բերել, ապա դատավորն էլ որևէ կաշկանդվածություն չպետք է ունենա կալանքը տալու հետ կապված»։

Նա նաև նշեց, որ իր համար մտահոգիչ է նաև այն, որ շրջանառվում է մի վարկած, որն ակներև ոչ մի կապ չունի հանցանքի հետ։ Այսինքն, այն ինչ շրջանառվում այս պահին, այն է, որ Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել անձի խափանման միջոցը փոխելու հետ կապված, դա պաշտպանի հիմնական գործառույթն է։

«Ես չգիտեմ, ինչ գործ է, բայց միայն միջնորդություն ներկայացնելը որևէ քրեաիրավական արարքի մասին չի խոսում։ Այսինքն, մենք պարզաբանում չունենք, մեղադրող կողմից, բայց այն, ինչ ներկայացվում է պաշտպանության կողմից հանրային դաշտում, այդտեղ ես հանցագործության հատկանիշ չեմ տեսել»։

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան