Մամուլ 3 տարի առաջ - 08:24 18-10-2022

Սիսիանի ավագանու արտահերթ նիստը կկայանա այսօր․ ՔՊ-ում հույս ունեն ընդդիմադիր երկու անդամի իրենց կողմը բերել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Հոկտեմբերի 15-ին Սիսիանի ավագանու արտահերթ նիստում պետք է տեղի ունենար Սիսիանի նորընտիր համայնքապետ Արմեն Հակոբջանյանի երդման արարողությունը, սակայն քվորում չլինելու պատճառով նիստը չի կայացել։ Նիստին 21 անդամից ներկայացել էր 9-ը, ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել էին, որ վայր են դնում մանդատները, ավելի վաղ մանդատներից հրաժարվելու մասին հայտարարել էր նաեւ «Ապրելու երկիր» խմբակցությունը։ Գործող կարգի համաձայն, եթե քվորում չի ապահովվում, ու նիստը չի կայանում, ապա նույն օրակարգով նիստ նշանակվում է հաջորդ օրը։ Այսինքն՝ նիստը պետք է կայանար հոկտեմբերի 16-ին։ Սակայն ՔՊ-ն հետաձգել է կիրակի օրվա նիստը, այն կայանալու է այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 11։00-ին։ Հետաձգման պատճառն այն է, որ ՔՊ-ում հույս ունեն, որ ընդդիմադիրներից ավագանու երկու անդամի կարող են իրենց կողմը բերել։

Բանն այն է, որ չնայած ավագանու անդամները հայտարարել են մանդատներից հրաժարվելու մասին, սակայն, մեր տեղեկություններով, պաշտոնապես դեռ չեն ներկայացրել դիմումները, իսկ դա նշանակում է, որ կարող են ցանկացած պահի մասնակցել նիստին եւ իշխանության համար քվորում ապահովել։ Մեզ ասացին, որ գործին է խառնվել նաեւ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը՝ Հակոբջանյանի ազգականը, եւ միջնորդավորված կերպով բավականին խոստումնալից առաջարկներ է անում ընդդիմադիրներին։ ՔՊ թեկնածու, համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը, ի դեպ, հոկտեմբերի 15-ի նիստում ելույթ է ունեցել՝ ասելով, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան