Մամուլ 2 տարի առաջ - 07:50 19-06-2024

Կկայանա «Մայր Հայաստան» խմբակցության` «ընդդեմ Երեւանի ավագանու որոշման» գործով դատական նիստը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հուլիսի 4-ին կկայանա Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության՝ «ընդդեմ Երեւանի ավագանու որոշման» գործով դատական առաջին նիստը: Խոսքը ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու հարցով որոշման մասին է:

Այսպիսով՝ դեռ փետրվարի 7-ին կայացած նիստում Երեւանի ավագանին որոշեց ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության 2 անդամներին՝ Նարինե Հայրապետյանին եւ Սոնա Աղեկյանին զրկել մանդատից:

Ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու համար քաղաքային իշխանությունները հիմք էին վերցրել նախագծերի քվեարկություններին չմասնակցելը. մինչդեռ նրանք խմբով էին բոյկոտել նիստերը՝ իբրեւ դժգոհության արտահայտում:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտին հայտնել էր, որ «Մայր Հայստան» խմբակցությունը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելու Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու որոշումը, իսկ Նարինե Հայրապետյանի մասով թղթաբանական խնդիրներ էին առաջացել, քանի որ վերջինս երկրում չէր:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 4-ին կայանալու է այս գործով առաջին նիստը՝ դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը