Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:15 14-12-2022

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստը կկայանա․ ՔՊ-ն նախագիծ է շրջանառում

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման վերաբերյալ։ Oragir.news-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանն ասաց․ «Մենք հայտարարության տեքստ ենք շրջանառում։ Հետևաբար, բնականաբար, նիստը կայանալու է»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթը, որով նախատեսվում էր, որ կողմերը պետք է ապահովեն Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանքի անխափան գորունեությունը։

Նախօրեին նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանը փակել է Արցախ գազի մատակարարման ուղին։ Արցախի տեղեկատվական շտաբից այսօր հայտնել են, որ առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս։

Նախօրեին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ տեղեկացրել է հրատապ գործողությունների մասին:

1. Բողոքի ակցիաներ՝ տարբեր երկրներում Ադրբեջանի և Թուրքիայի դեսպանատների առջև:
2. Բողոքի ակցիաներ՝ Հայաստանում միջազգային ներկայացուցչությունների մոտ։ Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 16։00-ին հավաքվում ենք ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց։ Այնուհետև նամակներ կփոխանցենք Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանատներ։
3. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող հայտարարության ընդունում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան