Ներքին 4 տարի առաջ - 13:18 17-10-2022

Ադրբեջանի զինուժը երեք կողմից շրջապատել է Ներքին Հանդը, սեպտեմբերին գրավել են նաև հայկական մեկ դիրք. CivilNetCheck (լուսանկարներ)

Սյունիքի հարավում՝ Կապան համայնքի մաս կազմող Ներքին Հանդ գյուղի հատվածում, Ադրբեջանի զինուժի առաջխաղացումների մասին հայտնի դարձավ 2022-ի մարտին։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, երկու անգամ անդրադարձել է գյուղի ուղղությամբ ադրբեջանական ներխուժմանը։

Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս տարվա մայիսի վերջի դրությամբ Ադրբեջանի զինուժն արդեն երեք ուղղությամբ ներխուժել և ամրացել է Ներքին Հանդի շրջակա՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում։



Թարմացված արբանյակային լուսանկարները փաստում են, որ սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինուժը Ներքին Հանդի մասում չորրորդ ուղղությամբ է ներխուժել Հայաստանի տարածք։

Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ սեպտեմբերին ադրբեջանցիները գրավել են նաև հայկական մի դիրք և ճանապարհ հարթեցրել դեպի գրավված այդ դիրքը։ Սա ստորև քարտեզում նշված է որպես «1»։ Հայկական կողմը նահանջել է դեպի գյուղը և ենթադրաբար դիրքավորվել բլրի լանջին (նշված է «3»)։
Հայաստանի տարածք չորրորդ ուղղությամբ ներխուժումը քարտեզում նշված է «2»-ով։



Վերջին առաջխաղացման հետևանքով ադրբեջանական ստորաբաժանումներն այժմ գտնվում են գյուղի բնակելի մասից շուրջ 500 մետր հեռավորության վրա։


Ալիևի պնդումը և դատարակված Ներքին Հանդը

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում պնդել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքը օկուպացնելու մտադրություն չի ունեցել, ինչպես ենթադրում են ոմանք։ «Ոչ մի քաղաք, ոչ մի գյուղ չի գրավվել»,- ասել է նա։

Ադրբեջանը մինչ օրս որևէ բնակավայր Հայաստանի տարածքում իսկապես չի գրավել։ Սակայն ինչպես փաստում են արբանյակային լուսանկարները, զգալի առաջխաղացման հետևանքով Ներքին Հանդ գյուղը գտնվում է Ադրբեջանի զինուժի նշանառության տակ, և բնակիչների համար լուրջ խնդիրներ են առաջացել անվտանգության առումով։

Օրերս Ներքին Հանդ այցից հետո Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը արձանագրել է, որ Ադրբեջանի զինուժի ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչների, հատկապես կանանց ու երեխաների համար ստեղծվել է առավել դժվարին իրավիճակ՝ հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության, բնականոն կենսաապահովման, սեփականության ու կրթության իրավունքի և այլ հիմնարար իրավունքների իրացման համար։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին