Այս եռամսյակում կուտակային կենսաթոշակային ֆոնդը վճարումների 15 %-ը կորցրել է, որն, իհարկե, առաջին դեպքը չէ, ինչի վերաբերյալ էլ դժգոհություններ են առաջացել հանրության շրջանում՝ անվստահություն առաջացնելով կուտակային կենսաթոշակային ֆոնդի նկատմամբ։
Oragir.news-ի հետ զրույցում տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադառնալով հարցին, թե մարդիկ արդյո՞ք կորցնում են իրենց վստահությունը, թե ոչ, ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ՝ պատասխանեց. «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ամբողջությամբ կախված է արժեթղթերի շուկայի տատանումներից, այսինքն մեր ապագա բարեկեցությունը կախված է, թե ինչպիսի իրավիճակներ են։
Սա պետք է հասկանալ, և այս համակարգի հեղինակները, ովքեր ներդրել են համակարգը՝ մեր հանրությանն այսպիսի ռիսկի մեջ են գցել։ Դա գիտակցված, թե անգիտակցված են արել՝ հիմա արել են։ Մենք այդ ամեն ինչը, ըստ էության, տեսնում ենք, և դրա դառը պտուղները ճաշակում ենք։
Հիմա փաստն այն է, որ մեր հաշվարկով՝ այս իննը ամիսների ընթացքում մեր կուտակային ֆոնդերը՝ տարեսկզբի համեմատ՝ նվազել են 10, 5 %-ով, այս տարվա ընթացքում ոչ միայն այս կուտակած գումարները փող չեն բերել, այլ նաև նախորդ տարվա ՝ այսինքն դեկտեմբեր ամսվա սկզբի համեմատ մենք ունենք 10, 5 %- նվազում, որը խոսում է այն բանի մասին, որ մեր կուտակած գումարներն ուղղակի փոշիանում են, նվազում են, պայմանավորված մի քանի գործոնով.
Առաջին՝ դրամի արժևորումը էական ազդեցություն է թողնում մեր ֆոնդերի «փայերի» վրա, մեր ֆոնդը, որոնք ,օրինակ՝ ներդրված են դրսում՝ մինչև 40 % այդ գումարների, որոնք մերն են ու կարող են դրսում դրվել, դրանք՝ դոլար-դրամ փոխարժեքով պայմանավորված, մեծ գումարներ է։
Ենթադրենք, հարյուր դոլարանոց բաժնետոմս են գնել ֆոնդի կառավարիչները՝ հիթսուն հազար դրամով, հիմա այդ հարյուր դոլարանոց բաժնետոմսը եվրոպական դարձել է քառասուն հազար դրամ, և սրա արդյունքում մեր կուտակած գումարները՝ դրամական առումով նվազում են։
Դրան գումարած նաև այն, որ ԵՄ-ում շարունակում է տնտեսական ռեպրեսիան և ԵՄ տարածքի բաժնետոմսերի արժեքը նվազում է։ Այսինքն՝ ոչ միայն գնողունակությունն է նվազում, այլ նաև հարյուր եվրոյանոց բաժնետոմսը դառնում է 85 եվրո։
Այսինքն՝ համ մենք քիչ գնողունակություն ենք ստանում, համ էլ քանակն էլ է կրճատվում, այսպես ասած։ Նման իրավիճակ ունենք նաև մեր ներքին շուկայում, այս տարվա աննախադեպ բարձր գնաճով պայմանավորված՝ որն ինն ամիսների հաշվարկով կազմվում է ութսունվեց տոկոս, պետական պարտատոմսերն արժեզրկվել են։ Եվ գումարները, որոնք ներդրվել են պետական պարտատոմսերի ձեռքբերման համար՝ իսկ այդ գումարները փոքր չեն՝ ընդհանուր ֆոնդերի ՝ 35-40 տոկոսն է կազմում՝ դրանք ևս արժեզրկվել են։
Այսինքն՝ մեր գումարների նվազումը պայմանավորված է մի քանի գործոններով, դրանից արժեզրկվում են օտարերկրյա և նաև պետական արտատոմսերի արժեզրկում։ Այդ գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ՝ այսինքն մեծ գումարների նվազումն այնքան ժամանակ, քանի դեռ այդ գործոնները կպահպանվի։
Ուշադրություն դարձրեք մեր ֆոնդերի գումարները նվազում են՝ ի հեճուկս կառավարության հայտարարած, հրապարակած, հայտարարած 13, 9 % տնտեսական աճի պայմաններում, այսինքն, այդ ֆոնդերի գումարների չափը կապ չունի տնտեսական իրավիճակի հետ՝ այս պահի դրությամբ»։