Բժշկականն էլ կմիացվի Կոմիտասի Երևան սիթիի մսի պասաժին. համացանցը քննարկում է Բրյուսովի համալսարանը
copy image url

Բժշկականն էլ կմիացվի Կոմիտասի Երևան սիթիի մսի պասաժին. համացանցը քննարկում է Բրյուսովի համալսարանը

Ներքին 2 տարի առաջ - 18:06 13-10-2022
ԿԳՄՍ նախարարությունում գաղտնի նախագիծ է շրջանառվում, որով նախատեսում են փակել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը։ Այս մասին հոկտեմբերի 12-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է համալսարանի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկան Ցոլակ Ակոպյանը։ Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել։ Պատճառը տեղեկությունն է այն մասին, որ ամենայն հավանականությամբ բուհը կարող է միավորվել Մանկավարժական համալսարանի հետ։ Երեկ էլ՝ բուհի ուսանողները բողոքի ակցիա էին անում ԿԳՄՍ-ի դիմաց։
Oragir.news-ը առանձնացրեց համացանցում քննարկվող մեկնաբանությունները.

5-րդ ալիքի տնօրեն Հարություն Հարությունյանն իր ֆեսյբուքյան էջում գրել է. «Ֆիզկուլտինստիտուտի տղերքի աչքը՝ լույս»,



Armcomedy հաղորդման հաղորդավար, Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Նարել Մարգարյանն իր էջում գրել է. «Եթե Բրյուսովը ֆիզկուլտին ու մանկավարժականին միացնելու լուրերը ճիշտ են, կառավարությանը սպասում է ամենաՍԻՐՈւՆ բողոքի ակցիաների շղթան. Հ.Գ. բա շենքը ու՞մ եք վիզ դրել վաճառել», անյուհետև հավելել՝ «ԲրյուսON!»,





Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր էջում գրել է. «Բրյուսովում առավոտից խառնվել են իրար: Թե բա համալսարանը միավորում են Մանկավարժականի հետ: Մի վայ-վույ, մի ափսոսանք, մի «անեծք նրա չար գործին»: Մայիս ամսին գոռում էինք, որ Հայաստանն են միացնում թշնամական պետությանը, գերհնազանդ հպատակությամբ ստատուս էիք գրում, որ մենք բնականոն դաս ենք անում, այնինչ 2018-ին ասվալտներին պառկելու համար «վիզ էիք դնում»: Ասածս ինչա, ինչ ցանել եք, դա ել հնձում եք, կամ ինչպես ասում են՝ դե ծափ տվեք արա՛»։



Բրյուսովի անվան համալսարանի ուսանող Միքայել Նազարյանն իր էջում գրել է «ԿԳՄՍ-ն նախագիծ է շրջանառում Վ. Բրյուսըվի անվան Պետական Համալսարանը Մանկավարժական համալսարանին միացնելու նպատակով։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, հարգելիներս դուք ընդամենը կրակի հետ եք խաղում։ Խնդրի հետագա էսկալացման դեպքում դուք սրոագրելու եք փաստաթղթի տակ։ Բայց չխառնեք հանկարծ, դա լինելու է ձեր հրաժարականի փաստաթուղթը»։




Երգչուհի Սոնա Ռուբենյանի մայրը՝ Արմինե Սարգսյանը՝ գրել է. «Քանդե՛ք տականքներ, քանդե՛ք մինչև վերջ»,




Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հլը կարողացեք Ֆիզկուլտի ուսանողներին համոզել, որ իրանք պիտի դեմ լինեն Բրյուսովի հետ միավորմանը



Armcomedy հաղորդման հաղորդավար, Բրյուսովի անվան համալսարանի դասախոս Սերգեյ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Փորձենք Բրյուսովը փակել/միավորելը գլոբալ կոնտեքստով նայել.
- Ինչպես ա դա լավացնելու գիտելիքի որակը
- Ինչպես ա դա նույն ուսանողին ավելի լավ ու արդյունավետ մասնագետ դարձնելու
- Ինչպես ա լոգիստիկ խնդիրը մտածված՝ տրանսպորտ, տարածք, հարմարություններ, այլ
- Ինչպես ա Բրյուսովի շենքը ավելի օպտիմալ ծառայելու երկրին (ի դեպ, ես ինքս չեմ կարծում, որ Բրյուսովը լավագույն վայրում ա գտնվում ու Օպեային մոտ լինելը նպաստում ա լավ կրթությանը)
- Ինչպես ա նախատեսված անցումային փուլը դեպի վերջնական ֆորմատ




Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն իր էջում գրել է. «Խոստանում էին ծառայողական մեքենաներն ու ներկայացուցչական ծախսերն օպտիմալացնել:
Օպտիմալացնում են պոլիկլինիկաներն ու բուհերը:
Տեղն ա մեզ, այնուհետև՝ հավելել «Ֆիզկուլտինստիտուտի տղերքը դուրս չեն գա բողոքի, որովհետև իրենց սրտով ա Բրյուսովի սիրունների հետ նույն շենքում սովորելը»․







Լրագրող Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Բրյուսովի համալսարանը երբեք չի եղել Հայաստանի տարածքային ամբողջականության կազմում։
Նիֆ-նիֆ»




Լրագրող Նաիրի Հոխիկյանը ևս արձագանքել է. «Չեմ բացառում, որ Բրյուսովը փակելու գաղտնի որոշման մասին ուսանողներին հայտնող փոխնախարարը հանձնարարությունը ստացել է անձամբ Նիկոլ Փաշինյանից, որպեսզի մի քանի օր հանրային աղմուկ բարձրացնեն՝ մարդկանց շեղելով հիմնական թեմայից։
Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը թշնամու հետ երկրորդ գործարքի մեջ է մտել, իսկ մենք պետք է կանխենք այն և թույլ չտանք, որ տարբեր սենսացիաներով մեր պայքարից մեզ շեղեն»




Para.Tv կայքի լրագրող Անժելա Նալբանդյանն իր էջում գրել է. «Բրյուսովը փակենք, հանգիստ ապրենք»




Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանն էլ հրապարակել է գործարար, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի լուսանկարը՝ գրելով «Բրյուսովի նոր ռեկտորը»,



Նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանն էլ գրել է.«Բուհ-երին կոնկրետ ԿԳՄՍ են անում»



Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ գրել է. «Բրյուս off»



Գործարար Հարություն Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սա մի օր էլ բռնելու է Ագրարային համալսարանը գիշերային 《Diva》 ակումբին միացնի, պրծնենք».




Լրագրող Գոհար Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Շուտով կմիավորվեն Թումանյան շաուրման, Իսահակյանի գրադարանը եւ Գայի արձանը»




Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Փոդիյանն իր էջում գրել է. «Ես դեռ վաղուց էի ասում, որ պետք է Բյուսովից դուրս գալ, մտնել ՆԱՏՕ»




Բլոգեր Հայկ Ալեքյանը գրել է. «Բրյուսովը ոնց որ թազա հարսի սենյակի դուռ լինի. Ով ուզում բացում փագում ա»





Լրագրող Արմեն Դուլյանն էլ գրել է. «Ագրարայինն էլ Թատերականին միացրեք....»



Երգիչ Սպիտակցի Հայկոյի որդին՝ Հրաչ Ղևոնդյանը, գրել է. «Մանկավարժականը խախտեց Բրյուսովի հետ պայմանավորված հրադադարը և բրյուսովցիք անցան լայնածավալ հարձակման»



Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն էլ գրել է. «Բայց հյուրանոցի համար ամենաթույն տեղը, все-таки Կոնսերվատորիան է»


«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ գրել է.

«ԲՐՅՈՍՈՎՑԻՆԵՐԻՆ, որը վերաբերում է բոլոր ուսանողներին
--------------------------------------------------------------------------
Ողջ օրը ցանկանում էի գրել։ Հոգիս կրծում էր երկմտումը։ Այսօր բրյուսովցիների արդարացի ընդվզմանն ի՞նչ արձագանքեի։ Այն, որ Հայրենիքը կորցնելու վտանգի մասին բարձրաձայնելիս այդ հրաշք ուսանողներից գրեթե որեւէ մեկը չարձագանքե՞ց, մեր գործընկեր Լիլիթ Գալստյանը երբ փորձում էր հանուն Հայրենիքի, հանուն Արցախի հայտարարության տակ ստորագրություն հավաքել ու դասախոսների մեծագույն մասը խուսափե՞ց, չմասնակցե՞ց, ավելին՝ նախկիններին քննադատե՞ց»։




Հաղորդավար, շոումեն Արտյոմ Մարկոսյանն էլ գրել է. «Բժիշկականն էլ կմիացվի Կոմիտասի Երևան սիթիի մսի պասաժին...»․ այնուհետև հավելել. «ԵՊՀ-ն դուրս կգա ԱՊՀ-ից...»



Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC