Ներքին 3 տարի առաջ - 16:09 13-10-2022

Երբ չիմացությունը պատուհաս է․ Վահագն Հովակիմյանը խախտել է ԿԸՀ նիստի ընթացակարգը

Ինչպես հայտնի է, երեկ կայացել է նորընտիր ԿԸՀ-ի առաջին նիստը, որի ժամանակ ԿԸՀ փոխնախագահ եւ ԿԸՀ քարտուղար է ընտրվել։ Oragir.news-ը ավելի վաղ հայտնել էր , որ ԿԸՀ փոխնախագահ կընտրվի Նունե Հովհաննիսյանը, իսկ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է ավելի քան 11 տարի։

Երեկ հենց այդպես էլ եղավ, Հովհաննիսյանը եւ Սմբատյանը միաձայն ընտրվեցին։ Սակայն, մեր ուշադրությունը գրավեց մեկ այլ հանգամանք։ ԿԸՀ նորընտիր նախագահը հերթական անգամ փայլեց իր չիմացությամբ։ Փոխնախագահի եւ քարտուղարի թեկնածություններ առաջադրելիս Վահագն Հովակիմյանը խախտեց ընթացակարգը եւ չհարցրեց՝ այլ թեկնածուներ, առաջադրումներ կան, թե ոչ։

Մինչդեռ ԿԸՀ այլ անդամները կարող էին այլ թեկնածու առաջադրել, ինչպես նաեւ ինքնառաջադրվել, ընթացակարգը պահանջում է այդ մասին հարցնել։ Սա, իհարկե, ջրի մեջ մի կաթիլ է՝ տրամաբանական եւ սպասելի, չէ՞ որ Հովակիմյանը երբեք չի փայլել մտավոր կարողություններով։

Եւ եթե ԿԸՀ նախագահի պաշտոնում նա ընտրվում է սահմանադրական կարգը կոպտորեն խախտելով, ամրագրված մի շարք դրույթների էական ոտնահարմամբ, ԿԸՀ նիստի ընթացակարգը ինչ է, որ չխախտի։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է