Ներքին 3 տարի առաջ - 01:25 13-10-2022

Ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է N զորամասի զինծառայող. ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, ականապայթյունային վիրավորման հետևանքով զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Սարիբեկ Գուրգենի Եղոյանը:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ամենից շատ դիտված