Ներքին 4 տարի առաջ - 21:49 12-10-2022

Վերին Արտաշատ գյուղում այրվել է ավտոսպասարկման կետի տանիքը

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 12-ին, ժամը 15։41-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վերին Արտաշատ գյուղում՝ գազալցակայանի սպասասրահի տանիքում։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են,որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի թիվ 4 հասցեում՝ ավտոսպասարկման կետի տանիքում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:04-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 40 քմ) և ջերմահարվել կախովի առաստաղը՝ մոտ 40 քմ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող