Ներքին 3 տարի առաջ - 20:39 12-10-2022

Արցախի նախագահի խոսնակը որոշ մանրամասներ է հայտնել Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը որոշ մանրամասներ է հայտնել ՀՀ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Երևան կատարած այցի մասին:

Նա նշել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակը։

Անդրադառնալով «Արցախպրես»-ի հարցին, թե ինչո՞ւ Արցախի պատվիրակությունը ևս չի մասնակցել հանդիպմանը, Ավանեսյանը տեղեկացրել է, որ Երևանում գտնվող Արցախի պատվիրակության անդամները նախապես հայտարարված օրակարգի շրջանակներում առաջիկայում ՀՀ քաղաքական պատասխանատուների հետ կշարունակեն հանդիպումները։

«Արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի պատշաճ տեղեկատվություն»,-հավելել է նա։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը

Ձեզ գուցե հետաքրքրի