Ներքին 4 տարի առաջ - 16:23 12-10-2022

«Ոչ թե սգո, այլ լավ առիթների համար»․ Արգինայում պուրակ են բացել 44-օրյա զոհերի հիշատակին նվիրված

Արմավիրի մարզի Արգինա գյուղում պուրակ եւ հուշաղբյուր է բացվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում գյուղի երեք զոհերի. Գնել Ֆիդանյան, Անդրանիկ Գրիգորյան, Եղիշե Մարգարյան։

Նախաձեռնությունը զոհվածներից կամավորական Գնել Ֆիդանյանի հարազատներինն է։ Պուրակն էլ Գնելի զոհվելու օրն է բացվել՝ հոկտեմբերի 10-ին։



Գնել Ֆիդանյանի հայրական տունը Արգինայում է։ Կրտսեր եղբայրը՝ Վիրապ Ֆիդանյանը, «Հետքի» հետ զրույցում նշում է, որ ցանկանում էին ոչ թե սգո, այլ լավ առիթների համար վայր ստեղծել գյուղում, հատկապես որ Արգինայում պուրակ եւ հանգստի վայր չկար։ Նոր պուրակում արդեն ծառեր են տնկել։



Գնել Ֆիդանյանը զոհվել է հոկտեմբերի 10-ին Ջրականում։ Գնելը հետախուզական դասակի հրամանատար էր։ Զոհվելու օրն առաջադրանքը կատարել էր, հետը նաեւ թշնամու երկու զրահաբաճկոն էր բերել։ Խրամատ հասնելուն 5 քայլ էր մնացել, երբ հայտնվել էր անօդաչու թռչող սարքի թիրախում։ ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել էր, զինակիցները փորձել էին տեղափոխել, բայց առարկել էր՝ ասելով, որ իրեն թողնեն, գնան 18 տարեկաններին օգնեն, ինքը չի ապրի։ Վայրկյաններ անց մահացել էր։



Գնել Ֆիդանյանը 35 տարեկան էր։ Ամուսնացած էր, ուներ երկու զավակ։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»