Ներքին 3 տարի առաջ - 23:07 11-10-2022

Վանաձորում վագոն-տնակ է այրվել


Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 11-ին, ժամը 16:11-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում այրվում է տնակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ինքնաշեն վագոն-տնակում:

Նշվում է որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16։33-ին, մարվել՝ 17։42-ին։ Այրվել է վագոն-տնակը (մոտ 18 քմ) և մոտակա խորդանոցը (մոտ 4 քմ)։

Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան