Ուղիղ եթեր
Արտառոց բան չկա. Սուրեն Սուրենյանցը` Լևոն Տեր֊Պետրոսյանի հետ հանդիպման մասին
copy image url

Արտառոց բան չկա. Սուրեն Սուրենյանցը` Լևոն Տեր֊Պետրոսյանի հետ հանդիպման մասին

Ներքին 2 տարի առաջ - 19:07 11-10-2022
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ նա հանդիպել է Լևոն Զեքիյանի հետ։ Հայտարարության մեջ նշվել է, որ հոկտեմբերի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է իր վաղեմի գործընկեր և մտերիմ բարեկամ, Ստամբուլի եւ Թուրքիայի Կաթողիկե Հայոց Առաջնորդ, Արքեպիսկոպոս, հայագետ, Գրիգոր Նարեկացու «Ողբերգության մատյան» պոեմի իտալերեն թարգմանության հեղինակ Լևոն Զեքիյանին։

Այնուհետև՝ հոկտեմբերի 10-ին, նախագահը հյուրընկալել է Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը և հրապարակել լուսանկար:

«Զրույցը վերաբերել է այսօր հայությանը հուզող բազմաթիվ հարցերի»,- լուսանկարին կից գրել է Մուսինյանը:

Իսկ հոկտեմբերի 8-ին էլ ՀՀ առաջին նախագահը հանդիպում է ունեցել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ, ինչի մասին էլ Oragir.news-ի հետ զրույցում խոսեց Սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է քննարկել առաջին նախագահի հետ, և ում նախաձեռնությամբ է կազմակերպվել հանդիպումը։

«Ես ո՛չ առաջին նախագահի գրասենյակից եմ, ո՛չ էլ ՀԱԿ կուսակցությունւց եմ, ես ուրիշ կուսակցության ղեկավար եմ։ Ես էլ շաբաթ օրը հանդիպել եմ առաջին նախագահի հետ։ Ամեն մարդ ինքն է որոշում իր օրակարգը։ Ես չեմ կարող ասել, թե նախագահն ինչու է այս փուլում հանրայնացնում իր հանդիպումները, դա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ վերջին, որ հանդիպումներ է ունեցել, առավել ևս՝ պաշտոնապես հրապարակել դրանց մասին։ Ես արտառոց բան չեմ տեսնում, բոլոր նախագահներն էլ հանդիպումներ ունենում են, ու հանդիպումնեի մի մասը հանրայնացվում են, մի մասն էլ չեն հանրայնացվում։ Չեմ կարող ասել, թե ինչու է այդպես։ Ես իր հետ խոսել եմ պատմությունից, առհասարակ պատմությունից ենք խոսել, պատմական օրինաչափությունից, իսկ ներքաղաքական որևէ բան չենք քննարկել։ Պարոն նախագահը երբ հարկ համարի, կխոսի երկրի ներքաղաքական խնդիրների մասին հրապարաայնորեն»,- նշեց Սուրենյանցը։։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն