Oragir.news-ին տեղեկություններ են հասել, որ Գագիկ Ջհանգիրյանի վերաբերյալ երեք քրեական վարույթ է իրականացվում տարբեր մարմիններում։ Վարույթներից մեկը, ինչպես հայտնի է, ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրության հիմքով է։ Երկրորդ վարույթը վերաբերում է կոռուպցիային, մասնավորապես՝ դատավորներին տեղափոխության, նշանակման համար։ Այս թեմային մենք ավելի վաղ
անդրադարձել ենք, հենց այս սխեմաների բացահայտման պատճառով բազմաթիվ դատավորների նշանակումներ
չեղան։ Երրորդ վարույթը վերաբերում է «ատկատներին»։
Փորձեցինք Գագիկ Ջհանգիրյանից ճշտել, թե ինչ գործերով է հրավիրվել հարցաքննության, ինչ վարույթներ կան իր հետ կապված։
Ջհանգիրյանը պատասխանեց, որ որևէ լրատվամիջոցի որևէ հարցի պատասխանելու ցանկություն չունի։ Մենք կապ հաստատեցինք նաև նրա փաստաբան Դիանա Գրիգորյանի հետ։
Նա նշեց, որ որևէ լիազորւթյուն չունի պատասխանելու մեր հարցին. «Ես որոշակի գործերով ներկայացնելով պարոն Ջհանգիրյանի շահերը՝ որևէ լիազորություն չունեմ որևէ տեղեկատվություն տրամադրելու, թե մասով ինչ վարույթներ կան նրա նկատմամբ, ինչ գործով է հրավիրված հարցաքննության, արդյոք հրավիրված է հարցաքննության, արդյոք վարույթներ կան հարուցված, թե ոչ»։