Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:26 11-10-2022

Վնաս բիզնեսին, փոխարժեքների արհեստական տատանումներ. ինչո՞ւ են մասնագետները տարակուսած ԿԲ նախագահի գործունեությունից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2018 թվականի իշխանափոխությունից հետո որոշ ժամանակ մասնագիտական շրջանակները Հայաստանի Կենտրոնական բանկը, ընդհանուր տնտեսական կառավարման բլոկի համեմատ, համարում էին առավել ադեկվատ: Սակայն վերջին շրջանում նույն տնտեսագետներն ու փորձագետները, շատ մեղմ ասած, տարակուսած են այն քայլերից, որ իրականացնում են ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ու ԿԲ-ն ընդհանրապես: Առաջին խնդիրը, որ նշում են տնտեսագետները, վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերաբար բարձրացումն է: ԿԲ-ում բացատրում են, որ դրանով գնաճն են զսպում:
«Երբ հակադարձում ենք, թե պահանջարկով պայմանավորված գնաճը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացմամբ հնարավոր չէ զսպել, հասկանում են, որ անհեթեթ վիճակում են հայտնվում, հիմա էլ ասում են, թե կանխարգելում ենք, այսինքն՝ ապագա գնաճն ենք զսպում»,«Փաստի» հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ այսպիսով գնաճը չի կանխվում, սակայն լրջորեն վնաս է տալիս բիզնեսին, քանի որ վարկերը թանկանում են այն աստիճան, որ բիզնեսը չի կարողանում սպասարկել վարկերը, արդյունքում շատերը սննկանում են, ինչն էլ իր հերթին մեծ վնաս է տալիս երկրի տնտեսությանը:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցությունները տարադրամի փոխարժեքների տարօրինակ տատանումների հետ կապված: Մեզ հետ զրույցներում ոչ մեկ անգամ տնտեսագետները նշել են, որ այս տատանումներն առավելապես արհեստական են, այսինքն՝ արհեստականորեն, օրինակ՝ դոլարն արժեզրկվում է, մեծ քանակությամբ դոլար են հավաքում, ապա որոշակի պարբերականությամբ արժեզրկում են դրամը, ինչպես, ի դեպ, եղավ նաև մոտ 1012 օր առաջ, և հավաքած դոլարը անհամեմատ թանկ գնով վերավաճառում են: Արդյունքում որոշակի շրջանակներ հսկայական գումարներ են աշխատում:

«Պատահական չէ, որ հասարակության, հատկապես փորձագիտական շրջանակներում հարցեր են առաջանում՝ արդյո՞ք այստեղ խառը չէ ոլորտի պատասխանատուների, մասնավորապես ԿԲ նախագահի մատը։ Հակառակ պարագայում ինչո՞վ բացատրել Մարտին Գալստյանի կողմից այս շարունակական կործանարար քաղաքականությունը»,- մեզ հետ զրույցում նշեց մեկ այլ տնտեսագետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան