Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:51 10-10-2022

Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհն անցնելու է Կոռնիձորով․ եթե այնտեղ տուն կամ այգի վնասվի, կփոխհատուցենք. Սանոսյան

Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը անցնելու է Սյունիքի մարզի Կոռնիձորով, իսկ բնակիչներից մի քանիսն ահազանգում են, որ ճանապարհն անմիջապես իրենց տների կողքով է անցնելու, ինչի արդյունքում անվտանգային խնդիրներ են առաջանալու։ Սյունեցու հարցին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն «Ազատություն» ռադիոկայանում հնչեցրած հարցին պատասխանեց.

«Նախագծող ընկերությանը փորձել ենք պատվիրել այնպիսի նախագիծ, որ հնարավորինս խուսափի նման խնդիրներից, և նաև դա է պատճառը, որ մենք Տեղ գյուղն ավարտում ենք, հետո է ճանապարհն սկսում, որպեսզի դաշտերով անցնի ու գյուղային հատվածներով չանցի։ Կոռնիձորին մոտեցող աջակողմյան հատվածում մենք գազի խողովակն ենք տեղափոխում, որպեսզի մարդկանց՝ երկար տարիներ ի վեր ունեցած այգիներն ու ծառերը չկտրենք, և Կոռնիձորին մոտեցող հատվածում մեկ այգի կա, որ ճանապարհը թեքել ենք, որպեսզի այդ այգին չհատենք։ Եթե փոխհատուցման հարց լինի, կփոխհատուցենք»։

Հարցին, թե Սյունիքի մարզի մի քանի սահմանամերձ բնակավայրերից Գորիս գալու համար բնակիչները ստիպված 2000-5000 դրամ են ծախսում, քանի որ երթուղային տաքսիներ չեն գործում արդեն մի քանի տասնամյակ, երբ է կառավարությունն այդ խնդիր լուծելու, պատասխանեց.

«Հայաստանյան շատ բնակավայրերում այս խնդիրը կա, իսկ Սյունիքում՝ հատկապես սուր է այս խնդիրը։ Համայնքային տրանսպորտ շատ քիչ վայրերում կա, հիմնականում Կապան, Գորիս քաղաքներում, հաշվի առնելով սա՝ նախարարությունը մտադիր է մարզային մակարդակով մրցույթներ իրականացնել, մենք փորձում ենք ձեռնտու և ոչ ձեռնտու գծերը միավորել մեկ փաթեթում, որպեսզի տրանսպորտային ընկերություններին ձեռնտու լինի այդ գծերը սպասարկել։ Հրազդան-Երևան երթուղու հարցը կարծես վերջին օրերին լուծվել է»։

Հարցին, թե վերջերս հավատամագրված դիվանագետներին նախարարը տարել էր Վարդենիս՝ ցույց տալու տուժած բնակավայրը, ինչպիսին է եղել դեսպանների արձագանքը, պատասխանեց.

«Բավական մեծ արձագանք ենք ստացել, համագործակցել ենք ԱԳՆ-ի ու ՊՆ-ի հետ։ Փաստացի նրանք տեսան այն, ինչի մասին մենք խոսում էինք, որ տարբեր ենթակառուցվածքներ շարքից դուրս էին եկել»։

Սանոսյանը նաև հավելեց. «Մենք ուրախ կլինենք, որ ՏԻՄ-երը առանձին աշխատեն, բայց դեռ համակագ կա, որը կայացման փուլում է, համայնքների միավորման ու խոշորացման գործընթաց կա, որտեղ համայնքանպետարանների դերը շատ մեծ է։ Մարզպետարաններում փոփոխություններ ենք անելու։ ՏԻՄ-ի արդյունքներից վատ կամ լավ զգալու կարիք չկա, նորմալ քաղաքական գործընթաց է, պարտադիր էլ չի, որ մեր թիմը բոլոր համայնքներում հաղթի»։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
18:42 Սիրում եմ քեզ շատ․ Վահագն Գալստյանի անակնկալն ու շնորհավորանքը դստեր ծննդյան տարեդարձին
16:12 Մենք փոքր ազգ ենք. Արա Ղազարյանն անդրադարձել է Սոնա Մանուկյանի շուրջ ստեղծված սկանդալին
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
17:19 Դու ինձ սենց էլ ես ընդունում. բլոգեր Աննա Գրիգորյանը շնորհավորել է ամուսնու ծննդյան տարեդարձը
19:55 Արթուր Օսիպյանը հայցադիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
15:36 Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել Կարապետյան