Ներքին 3 տարի առաջ - 19:53 10-10-2022

Շիրակի մարզպետը և ՀՀ տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները քննարկել են վերահսկողական ստուգայցերին առնչվող հարցերը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը այսօր աշխատանքային քննարկում է ունեցել մարզային իշխանության ներկայացուցիչների եւ մարզում գործող տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարների հետ՝ հիմք ընդունելով կառույցների արձանագրած թերացումները համապատասխան ոլորտներում։ Հայտնում են Շիրակի մարզպետարանից։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ղեկավար Տիգրան Ղազարյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ Լևոն Գասպարյանը։

Կարևորելով Շիրակի մարզպետարանի և տեսչական մարմինների համագործակցությունը՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է կառույցների կողմից իրականացվող գործառույթների իրականացմանն ու փոխգործակցության արդյունքում դրանց արդյունավետության բարձրացմանը․ «Անմիջական փոխգործակցությամբ ու համատեղ աշխատանքով հնարավոր կլինի առկա խնդիրներին արդյունավետ արձագանքելու և լուծման ուղիներ գտնելու»։

Տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները ներկայացրել են անցած ինն ամիսներին իրականացված վերահսկողական ստուգայցերի, արձանագրված թերացումների, խախտումների մասին տվյալներ, մասնավորապես, ինքնակամ շինարարությանն ու սննդամթերքի անվտանգությանը, բնապահպանական օրենսդրական նորմերի պահպանմանը։

Մարզպետն ընդգծել է բարձրացված խնդիրների լուծման հարցում հետևողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև համայնքների հետ համագործակցության սերտացումը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել