Ներքին 3 տարի առաջ - 12:58 10-10-2022

Բա դուք ի՞նչ եք անում, եթե ձեզ չեն թողնում, որ զենք բերեք․ Թագուհի Թովմասյան

ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Ադրբեջանին՝ Արցախի հարցով աշխատանքը շարունակել ստիպելու ռեսուրս է տեսնում: Նրա խոսքով՝ Հայաստանի հետ այդ հարցով աշխատելու հարցում Ադրբեջանի հակված չլինելը երրորդական նշանակություն ունի: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

Անդրադառնալով Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ բանակցությունների հնարավորության վերաբերյալ հարցին՝ պատգամավորներն ասաց, որ ինքը դա որևէ կերպ չի պատկերացնում:

«Մենք չենք կարող արցախցիներին թողնել բախտի քմահաճույքին, Ադրբեջանի հետ ի՞նչ բանակցեն, ի՞նչ ռեսուրսով բանակցեն: Եթե մենք խոսում ենք, որ Արցախը չճանաչված հանրապետություն է, ինչպե՞ս ենք պատկերացնում միջազգային գործընկերների հետ փոխհարաբերություններում նրանց կարգավիճակը: Ուրեմն, առաջին հերթին, պետք է ճանաչել Արցախը, այն պետք է ունենա իրավական կարգավիճակ, որպեսզի հնարավոր լինի նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ես կարծում եմ՝ Հայաստանը պարտավոր է Արցախի շահերը ներկայացնել, տեր կանգնել Արցախին»,- ընդգծեց Թովմասյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում