Ներքին 4 տարի առաջ - 09:35 10-10-2022

Հայաստանի ներսում գործում է ուկրաինական կամ ուկրաինացիներին դաշնակից որևէ երկրի հետախուզական ցանց

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Եթե պայթուցիկով բարձած բեռնատարն իսկապես անարգել մտել է Հայաստան ու հետո անարգել էլ դուրս է եկել երկրից, նշանակում է, որ Հայաստանի ներսում գործում է ուկրաինական կամ ուկրաինացիներին դաշնակից որևէ երկրի հետախուզական ցանց։

Նախ՝ որովհետև դժվար թե նման բեռը մտցնեին Հայաստան առանց ամբողջ ճանապարհին աննկատ ուղեկցության, թողնելով բեռը միայն ամենից բեխաբար (կամ նույնիսկ ոչ բեխաբար) վարորդի հույսին։ [«Ադամանդե ձեռքը» կատակերգությունը չի, էլի]։

Երկրորդը՝ որովհետև դժվար թե յաբախտի թողնեին Հայաստանի մաքսայինով անցնելու, այսինքն կա հավանականություն, որ այդ անցկացնելն էլ է կազմակերպվել ուկրաինացիների կամ իրենց որոշ դաշնակիցների կողմից։
Ամեն դեպքում, Հայաստանում անմիջապես պիտի քննություն սկսվի՝ մաքսայինով, կասկածելի ելումուտ արածներով, նրանց հետ շփումներ ունեցողներով և այլն, և այլն։

Կրկնում եմ, ԵԹԵ իսկապես Հայաստանով անցնելիս պայթուցիկն արդեն դրած է եղել։
Որովհետև նույն կերպ էլ վաղը ադրբեջանցիները կարող են փորձել Բուլղարիայից կամ որևէ այլ երկրից այդպիսի մի զահրումար մտցնել Հայաստան և պայթեցնել արդեն մեր մոտ»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ