Ներքին 3 տարի առաջ - 21:49 09-10-2022

Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ կան զոհեր և վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20․30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 40 կմ հատվածում՝ Շամիրամ գյուղի վարչական տարածքում, բախվել են Porsche Cayenne ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, և ըստ նախնական տեղեկությունների՝ կան նաև վիրավորներ։

Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը կողաշրջվել է։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, մահացածները վարորդներն են, վիրավորներն էլ՝ Կայենի վարորդի հարազատները։

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
20:46 Իրար վրա լցված, ոտքի վրա կանգնած` կհասնինք տուն. գյուղացիները` ներհամայնքային տրանսպորտի մասին