Ներքին 2 տարի առաջ - 09:15 06-11-2023

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 11 և 16-ամյա ուղևորները մահացել են. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին 45-ամյա Ռուբիկ Մ.-ն, իր վարած Lexus-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բաժնարար գոտու բետոնե հենասյուներին, և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 11-ամյա ուղևորը մահացել է տեղում, 16-ամյա ուղևորը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Վարորդ Ռուբիկ Մ.-ն, մյուս ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Թերմինե Ս.-ն և 20-ամյա Սուսաննա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառ բժշկական կենտրոն:

Վարորդին մեքենայից դուրս են բերել փրկարարները:

Վիրավորներն ու մահացածները ընտանիքի անդամներ էին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:00 Ճիշտ եմ արել՝ պանիկա չտարածելու համար ասել եմ՝ «փուչիկը էդքան մի փչեք»․ Շաքիի գյուղապետ
14:24 «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավորներ
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
20:40 Խորագիր. Ավտոմատով անկոչ հյուրը, ՀՀՇ-ի անեծքը, Մեծամորի սուտը, հրաշքի բլեֆը
19:36 Բանակ գնալուց առաջ՝ վարորդական վկայական
08:02 Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ»
08:49 Կա՛մ դու Մամիկոն Ասլանյան ես, կա՛մ՝ Առուշ Առուշանյան․ «Հրապարակ»
07:05 Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ «Ժողովուրդ»
11:08 Այսօր էլ հավատացյալ բառի մեջ կա նեգատիվ ընկալում, որովհետև կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
22:45 Ֆրանսիայում ապօրինի միգրանտներ տեղափոխող ֆուրգոնում գնդակահարել են 47-ամյա տղամարդու