Ուղիղ եթեր
Մամուլ Տեսանյութ 3 տարի առաջ - 08:34 08-10-2022

ՊՆ-ն ընդդեմ ՔՊ-ական պատգամավորի. Ալեքսանյանի հայտարարությունը չկատարվեց. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Սեպտեմբերի 15-ին, երբ մայրաքաղաք Երեւանում քաղաքացիներն իրենց ցասումն էին արտահայտում՝ հավաքվելով Երեւանի հանրապետության հրապարակում եւ Բաղրամյան պողոտայում, ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց. «Մի քանի ժամից զինկոմիսարիատները կգնան միտինգավոր տղամարդկանց հետևից և նրանց կտանեն առաջնագիծ»։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ ՊՆ՝ պարզելու համար, թե այս հայտարարությունից հետո ինչ է արվել եւ քանիսին են ծանուցագրեր ուղարկվել: Ի պատասխան պաշտպանական գերատեսչությունից հայտնել են. «Քաղաքացիներին ծանուցագրեր կարող են ուղարկվել երկրում ռազմական դրություն եւ զորահավաք հայտարարելու, ինչպես նաեւ վարժական հավաքներ անցկացնելու դեպքում՝ վարժական հավաքներ անցկացնելու մասինն ՀՀ կառավարության առանձին որոշումներով»:

Այսինքն՝ իշխանական պատգամավորի սպառնալիքները ՀՀ քաղաքացիներին, չեն ընկալվել: Ինչու էր փորձում վախեցնել ՀՀ քաղաքացիներին: «Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով մեկնաբանությունների համար զրուցել է նաեւ Վահագն Ալեքսանյանի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան