ՏԻՄ համամասնական ընտրակարգով ընտրություններն անցկացվեցին հանրապետության 8՝ Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերի 17 համայնքներում։ 18-րդ՝ Ալագյազ համայնքում մեծամասնական ընտրություններ էին։
ՏԻՄ ընտրություններում իրենց ուժերն են փորձել 14 կուսակցություն և 12 կուսակցությունների դաշինք:
Ընտրությունների տեխնիկական մեկնարկը տրվել էր առանց ակնհայտ խախտումների։ Առավոտյան ժամը 08։00-ին բացվել էին բոլոր 314 ընտրատեղամասերը։ Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 236 724 քաղաքաիներից ընտրական տեղամասեր են այցելել 119 469–ը՝ 50.47 տոկոսը։
Ընտրական ամբողջ գործընթացը վերահսկվել էր հասարակական կազմակերպությունների 210 դիտորդների կողմից։ Լուսաբանման համար հավատարմագրվել էր 17 լրատվամիջոց։
Ընտրությունների օրը՝ ժամը 19։00-ի դրությամբ, առավելապես մեծ թիվ են կազմել ընթացակարգային խախտումները, արձանագրվել են նաև քվեախցիկում գտնվելու իրավունք չունեցող անձանց տևական ներկայության, կուտակումների, ընտրողների ուղղորդման ու մի շարք այլ խախտումների բազմաթիվ դեպքեր։ Ընդհանուր թվով 234 տեղամասերում իրականացված դիտորդական առաքելության արդյունքում խախտումներն անձանագրվել են դրանցից 70-ում։
ԿԸՀ պաշտոնական
կայքից տեղեկանում ենք նաև, որ ընտրություններից հետո՝ մինչև սահմանված վերջնաժամկետի ավարտը՝ սեպտեմբերի 27-ը ժամը 11-ը, ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր 19 դիմում էր ներկայացվել՝ թիվ 27 և 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում։ Վերահաշվարկ իրականացվել էր 19 տեղամասերում։ Ստացվել էր նաև 6 տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ 1 դիմում։
Ընտրություններից 3 օր անց արդեն արդյունքների վերահաշվարկ իրականացվեց՝ ընդհանուր թվով 53 ընտրատեղամասերում։ ԿԸՀ-ից
հայտնում են, որ վերահաշվարկի արդյունքում քվեարկության արդյունքների էական փոփոխություններ չեն արձանագրվել։
Այսպես՝ Լոռու Տաշիր համայնքում՝ ընդհանուր 18 382 ընտրողներից ընտրությանը մասնակցել էր 8298-ը։ Ընտրությունների նախնական արդյունքով այստեղ հաղթանակ է տոնել «Միասնական համայնք»-ը՝ 5904 ձայնով։
Իշխող ուժը հաջողության է հասել Վեդի, Եղեգիս, Թալին, Ակունք, պարտվել՝ Բյուրեղավան, Անի, Քաջարան, Բերդ, Ալավերդի և այլ համայնքներում։
Տավուշի մարզի Բերդ համայնքում հաղթանակ է գրանցել «Զորավոր Համայնք» դաշինքը` 5683 ձայնով։ Երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 4297 քվեով, վերջին՝ 3-րդ տեղում՝ «Արժանապատիվ սերունդ» դաշինքը՝ 1095 ձայնով։
Հիշեցնենք, որ Համայնքում ՏԻՄ ընտրությունները հաղթած քաղաքական ուժի ցուցակը գլխավորում էր դեռևս 2012 թվականից համայնքը ղեկավարած Հարություն Մանուչարյանը։ Արդեն մեկ տարի է, ինչ նա կալանավորված է՝ համայնքին էական վնաս պատճառելու հիմքով։ Ընտրություններից 5 օր անց արդեն 2 ամսով կալանավորվեց նաև համայնքի ներկայիս ղեկավար Սամվել Հովսեփյանը։ Նրան մեղադրանք էր առաջադրվել Բերդ համայնքում կայանաիք ընտրություններին քարոզչություն կատարելուն հակադրելու մեջ։ Գործի հիմքը դարձել է Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզի տնօրենի ցուցմունքը։
Ինչպես հայտնել են ՀՀ ՔԿ-ից՝ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022թ. սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց լիազորությունները և ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով վերջինիս հարկադրել էին ընդգրկվել նշված դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:
Սամվել Հովսեփյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքն ու հացադուլ է հայտարարել։ Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են նաև Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն ու Երքին Կարմիրաղբյուր համայնքի վարչական ղեկավարը։
Վայոց Ձորի Եղեգիս համայնքում 1592 ձայնով առաջին տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Երկրորդ տեղում Ազատական կուսակցությունն է՝ 1162 ձայնով, իսկ երրորդ տեղում 45 ձայն հավաքած «Վերելք» կուսակցությունն է։ Իշխող ուժն առաջատար է դարձել նաև նույն մարզի Արենի համայնքում՝ ստանալով քվեարկության մասնակիցների 3281 ձայն։ Մրցակից «Հանրապետություն» կուսակցությունը երկրորդն է՝ 338 ձայնով։
Սյունիքի Քաջարան քաղաքում պատկերը մի փոքր այլ է։ Այստեղ հաղթանակ է տոնել «Դեպի միասնություն» դաշինքը։ 1118 ձայնով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկրորդ տեղում է։ Այդ երկուսից հետո, 482 ձայնով , 3-րդ տեղում «Հանրապետություն» կուսակցությունն է։
Սյունիքի Սիսիան համայնքում ուժերը չափել է քաղաքական 7 ուժ։ Ընտրությունն Այստեղ ձայների առավելություն ստացել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 11878 ձայնից ստանալով 4093-ը։ Այստեղ համապատասխանաբար, «Աշխատանք և արդարություն» դաշինքի օգտին տրվել է 2704, «Ապրեու երկիր» կուսակցության օգտին՝ 2308, «ՄԵկ Հայաստան» կուսակցության օգտին՝ 979, «Հանուն Հարապետության ժողովրդավարության դաշինք» կուսակցության օգտին՝ 794, «Զարգացող համայնք» դաշինքի օգտին՝ 570 և վերջին՝ «ՀԱյ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության օգտին՝ 403 ձայն։
Շիրակի մարզի Անի համայնքում արդեն առաջատար է «Ազգ- համայնք» դաշինքը՝ 3763 ձայնով։ Դաշինքը ներկյացնող 2-րդ տեղում 3032 ձայնով հայտնվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուակցությունը։ Իսկ «Հայկական երազանք» կուսակցությունը՝ 1037 ձայնով 3-րդն է։
Համայնքում այժմ հետընտրական ճգնաժամ է։ Մրցակցող քաղաքական 3 ուժերից որևէ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Միանձնյա իշխանություն չձևավորվելուց հետո կողմերը չեն կարողանում տեղական իշխանություն ձևավորել նաև կոալիցիայի միջոցով։
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում ներկայացված միակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է ընտրություններին մասնակցած 2177 քաղաքացիներից 2084-ի քվեն։
Բյուրեղավանում՝ 4 ուժ էր ներկայացված՝ «Միասնություն» դաշինք՝ 2079 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 1247 ձայն, «Արդան Հայաստան» կուսակցություն՝ 1157 ձայն և «ՀՅԴ»-ն ստացել է 166 ձայն։
Ակունք համայնքում միմյանց միջև պայքարող քաղաքական երկու ուժերից «ՔՊ» կուսակցությունը 2708 ձայն էր վաստակել՝ 610 –ով գերազանվելով «Համախմբում» դաշինքի օգտին տրված քվեների քանակը։
Արդեն Չարենցավանում 6811 քվեով առաջատար է «Միասնական համայնք» դաշինքը։ «ՔՊ»-ն այստեղ ստացել է 5578, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը 886 ձայն։
Տաշիրում նույնպես իշխող ուժին հաջողության հասնել չի հաջողվել։ Այստեղ ձայների գրեթե կրկնակի տարբերությամբ՝ 5903 ձայնով, առաջատար է դարձել գործող համայնքապետի ներկայացրած «Միասնական համայնք» դաշինքը։ «ՔՊ» կուսակցությունն ստացել է քվարկող 2374 քաղաքացու ձայն։
Հակառակ պատկեր է արդեն Բերդում․ 1254 ձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, 619 ձայն՝ «Ապրելու երկիր» կուսակցություն, 338 ձայն՝ «Հանրապետություն» կուսակցություն։
Ալավերդիում՝ ներկայացված 4ուժերից որևէ մեկը չի հաղթահարել 50 տոկսի շեմը։ Ընտրություններում, այդուհանդերձ, առավելագույն՝ 6791 ձայն է ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը։ 6557 , 340 և 360 ձայները համապատասանաբար ստացել են «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները։
Տիմ ընտրությունների մասնակցության դեպքում անցողիկ շեմ է համարվում 4 տոկոսը։ Առավելագույն ձայներ հավաքած «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 13-ական մանդատ էին ստացել։ Ստացվում է, որ համայնքի իշխանությունը կարող էր ձևավորվել ՀԱԿ-ի 1 մանդատի ուժով։ Արդեն Հոկտեմբերի 2-ին, «Ապրելու երկիր» և «ՀԱյ ազգային կոնգրես» կուսակցությունները հրապարակեցին հաատեղ հայտարարություն՝ կոալիցիա կազմելու վերաբերյալ։
Հայտարարությամբ տեղեկացվեց, որ համայնքի ղեկավարի թեկնածու է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համար Արկադի Թամազյանը։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ ընտրել են ՀԱԿ-ի ցուցակի երկրորդ համար Տիգրան Պապոյանին, իսկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում կնշանակվի ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սասուն Վարդումյանը։
Գյուլագարակում քաղաքական երկու ուժ էր ներկայացված․ Այստեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 1779 միավորով վաստակելով՝ 48 միավորով առաջ էր անցել մրցակից «Ապրելու երկիր» կուսակցությունից։ Այստեղ հաղթանակ տոնած քաղաքական ուժը ներկայացնում էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։
Ճամբարակում միայն 1՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն էր ներկայացված։ Քաղաքական ուժն ստացել է 5374 ընտրած քաղաքացիների 5257 ձայները։
Թալինում ներկայացված մեծաթիվ ուժերից առաջատարը դարձել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7990 ձայնով։ «Արդար Հայաստան» կուսակցությունն ստացել է 2323 ընտրած քաղաքացների ձայնը։ 1193 ձայն հասել էր «ՀՅԴ» կուսակցությանը, 913 և 879 ձայն՝ համապատասխանաբար «Ապրելու երկիր» և «Կայունություն» կուսակցություններին։
Վերջին՝ Ծաղկահովիտ համայնքում պայքարող 4 ուժերից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն ունի 2299, «Հզոր համայնք» դաշինքը՝ 1327, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 539, և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 181 ձայն։