Ներքին 4 տարի առաջ - 21:36 04-10-2022

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակներում Հայաստան ժամանած տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը անդրադարձել է Հայաստանի՝ որպես կարևոր տեխնոլոգիական կենտրոնի կայացման ներուժին՝ հատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ինչպես նաև ընդհանուր էկոհամակարգի առանձնահատկություններն ու ոլորտի զարգացման միտումները։

Կարևորելով բարձր տեխնոլոգիաների նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ճանապարհին՝ փոխվարչապետը վերահաստատել է գիտելիքահեն և նորարար տնտեսության կառուցման գործում Կառավարության հանձնառությունը: Փոխվարչապետ Մաթևոսյանը ներկայացրել է նաև ՀՀ գործարար միջավայրի և ոլորտային առանձնահատկությունները՝ հույս հայտնելով, որ գործարարները կդիտարկեն իրենց ընկերությունները դեպի Հայաստան ընդլայնելու հնարավորությունները։

Ըստ աղբյուրի՝ ֆոտոնային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար «Coherent Corporation»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վինսենտ Մատերան տեղեկացրել է Հայաստանի՝ ընկերության գործունեության ընդլայնման համար հետաքրքիր ուղղություն լինելու հանգամանքը՝ պայմանավորված նախ և առաջ տաղանդավոր երիտասարդ մասնագետների առկայությամբ և ձևավորված բարենպաստ էկոմիջավայրով։

Նշվում է,որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցության ուղղություններին՝ կարևորելով ինչպես պետական հատվածի, այնպես էլ տեղական ընկերությունների և կրթական հաստատությունների հետ հնարավոր փոխգործակցությունը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ