Ներքին 4 տարի առաջ - 21:44 03-10-2022

Նախորդ տարիների համեմատ՝ այս տարի գրիպի դեմ պատվաստանյութը կուշանա․ ինչ բացասական հետևանքներ կարող են ի հայտ գալ

«Ներկայումս գրիպի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու գործընթացը ընթացքում է, երբ որ պատվաստանյութը կլինի պոլիկլինիկաներում, այդ մասին բնակչությանը կտեղեկացվի»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կնետրոնի Իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը արդեն առկա՞ է պոլիկլինիկաներում։

«Յուրաքանչյուր սեզոնին ընդառաջ Առողջապահության նախարարությունը գրիպի դեմ պատվաստանյութեր է ձեռք բերում և տվյալ սեզոնի համար առաջարկվող պատվաստանյութերը տրամադրվում է բոլոր բժշկական կազմակերպություններին, բնակչության ռիսկի խմբերի համար»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը, խոսելով պատվաստանյութի պոլիկլինիկաներում լինելու ժամկետների մասին, ասաց. «Այս պահին այդ գործընթացի կազմակերպչական և տեխնիկական հարցերն են արդեն ավարտի փուլում։ Մոտակա օրերի ընթացքում արդեն պատվաստանյութը կլինի պոլիկլինիկաներում»։

Պատասխանելով դիտարկմանը, որ պատվաստման դեպքում որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի իմունիտետ ձևավորվի, իսկ պատվաստանյութի ուշ բերումը խնդիրներ կառաջացնի Գրիգորյանն ասաց․ «Պատվաստումից հետո առնվազն 10 օր անհրաժեշտ է, որպեսզի ունենանք հակամարմիններ, իսկ ամբողջական, լիարժեքի համար առնվազն անհրաժեշտ է 3-4 շաբաթ։ Ունեինք ժամանակահատված, որ սեպտեմբերի վերջին շաբաթը, հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացում պոլիկլինիկաներում պատվաստանյութը առկա էր, հիմա էլ այդ գործընթացը ավարտական փուլում է, և մի քանի օրվա ընթացքում պոլիկլինիկաներում կլինի պատվաստանյութ»։

Հարցին, թե պատվաստանյութի ուշացումը չի կարող գրիպի զանգվածային տարածման պատճառ հանդիսանալ, պատասխանեցին. «Չէ, քանի որ ՀՀ-ում սեզոնային գրիպի սեզոնը սկսվում է հոկտեմբերի վերջին, այնպես որ դեռ ժամանակ կունենա բնակչությունը պատվաստվելու և պաշտպանված լինելու»։

Հարցին, թե ինչ պատվաստանյութ է այս պահին ներկրվելու Հայաստան, նախարարությունից հայտնեցին․ «Այս պահին հանրապետություն ներկրվելու է Քառավալենտ գրիպի դեմ պատվաստանյութը, որը նախատեսված է 6 ամսական և բարձր տարիքի անձանց համար»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ