Ներքին 3 տարի առաջ - 10:34 03-10-2022

Այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան. Տիգրան Ավինյան


Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երևանի Աջափնյակ վարչական շրջան այցելելու մասին։

«Այսօրվանից սկսած մինչև շաբաթվա վերջ այցելելու եմ Աջափնյակ վարչական շրջան՝ բնակիչների հետ ծանոթանալու, նրանց կարիքները հասկանալու ու լուծումներ քննարկելու համար:

Շաբաթվա ընթացքում կկիսվեմ ձեզ հետ արդյունքներով՝ ամփոփելով շրջայցի ընթացքում հայտնաբերած հիմնական խնդիրները, ինչպես նաև առաջարկվող լուծումները»,- գրել է նա։