Ներքին 3 տարի առաջ - 12:14 02-10-2022

Հերթը մերն է ու դա կարող է լինել միայն պատասխանատվության, գիտակցման ու վրեժ լուծելու մղումով. Սոֆյա Հովսեփյան

«Զինվորը չզոհվեց, որ մենք լավ ապրենք , այլ զինվորը պայքարեց և նահատակվեց հայրենիք ունենալու համար, որտեղ մենք լավ ենք ապրելու։ Նա կարողացավ մեզ ապահովագրել իր կյանքով ու դա պիտի դառնա մեզ համար պատասխանատվություն, ու ոչ թե պետք է նստենք ու ասենք «նա զոհվել է, որ մենք լավ ապրենք», այլ նա նահատակվեց՝ ինձ հայրենիք փոխանցելով, որը պարտավոր եմ պահել և ապրել։ Այդ մասին ֆեսյբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։

«Երկար ժամանակ է, ինչ ուզում եմ անդրադառնալ այս հարցին, բայց սպասում էի ...
Հիմա հարց կառաջանա, թե ինչի՞ն էի սպասում։
Ասեմ` սպասում էի մտածողության փոփոխության։

Երբևէ նկատել ե՞ք, թե որքա՜ն հաճախ է հնչում այն արտահայտությունը, որ " զինվորը զոհվեց, որ մենք ապրենք " , " Նա կյանքը տվեց, որ մենք կյանքը վայելենք" , " նա գիտակցված գնաց` հանուն իր երկրի , հայրենիքի" և այսպես շարունակ , տարբեր ձևակերպումներով, բայց միտքը այն է , որ մենք պետք է ապրենք ։

Իսկ երբևէ նկատել ե՞ք խոսքեր " Մեր տղաները վերևից մեզ պաշտպանում են" , " Մեր տղաները երկնային արքայության մեջ են և չեն լքում իրենց հայրենիքը" ," Եռաբլորը ինձ ստիպում է ապրել" , " եռաբլուրից տղաները մեզ են հսկում" և այսպես շարունակ ...
Նկատել ե՞ք...
Խոստովանեմ, որ ես հաճախ եմ հանդիպում այսպիսի մտքերի ու ինձ համար ահավոր անհանգստություն է այդ բառերը ։

Ինչո՞ւ։ Ասե'մ։
Որքա՞ն, ինչո՞ւ միշտ իրենք և ոչ մենք , իսկ մեր անելի՞քը, իսկ մենք իրենց համար որևէ բան ունենք անելու՞։
Զինվորը չզոհվեց, որ մենք լավ ապրնք , այլ զինվորը պայքարեց և նահատակվեց հայրենիք ունենալու համար, որտեղ մենք լավ ենք ապրելու։ Նա կարողացավ մեզ ապահովագրել իր կյանքով ու դա պիտի դառնա մեզ համար պատասխանատվություն, որ ոչ թե պետք է նստնք ու ասնք " նա զոհվել է, որ մենք լավ ապրնք " , այլ նա նահատակվեց ինձ հայրենիք փոխանցելով, որը պարտավոր եմ պահել և ապրել։

Բայց չէ՜ , իրենցից հետո էլ մեր հույսն իրենք են .
Եռաբլուրից պետք է հսկեն մեզ, երկնքից պետք է հսկեն մեզ , մեզ մենակ չպետք է թողնեն ։
Ո՛չ, սիրելիներս, հերթը մերն է , այդ մենք պետք է պահենք իրենց կյանքը` հայրենիքը և իրենց հանգրվան ԵՌԱԲԼՈՒՐԸ և ոչ թե կրկին ապավինենք իրենցից մեր փրկությունը ։
Իրենք ամեն ինչ արել են, հերթը մերն է ու դա կարող է լինել միայն պատասխանատվության, գիտակցման ու Վրեժ լուծելու մղումով ։

Ի՞նչ եք կարծում մեր կյանքն ավելի թանգ է քան իրենցը, իրենց կյանքը հայրենիքն է, նույն նժարին դրե'ք...
Չէ, պարզապես մենք մեր կյանքի արժեքը ճիշտ չենք սահմանել ու շատերի մոտ այն ուղիղ համեմատական է ` դե մեկ անգամ ենք ապրում, լա՜վ ապրենք... Հիմա ապրում ե՞ք, լավ ե՞ք ապրում ...
Հա՜ ,գիտեմ , տղեքը եռաբլուրից ու սահմանից պաշտպանում են , ապրե'ք...»,- գրել է Հովսեփյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը

Ձեզ գուցե հետաքրքրի