Ներքին 4 տարի առաջ - 22:42 01-10-2022

Ինչո՞ւ տապալվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը․ Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ի՞նչ է կատարվում և ի՞նչ պետք է անել

Հայաստանում կուտակվել է աննախադեպ մեծ «հանուն» ներուժ: Այն, որ Հայաստանի երրորդ հանրապետությունն այլևս ավարտված է, պարզ էր դեռ երկու տարի առաջ, քանի որ դադարել էր գործել Երրորդ հանրապետության ստեղծման համար հիմք ընդունված Անկախության հռչակագիրը և դրա հիմքի վրա մշակված Սահմանադրությունը:

Ինչո՞ւ տապալվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ դեռ պետք է հասկանալ, վերլուծել, գնահատել, ինչը պահանջում է համահայկական գիտա-ակադեմիական, փորձագիտական ու վարչարար-տեխնոկրատ ներուժի կոնսոլիդացիա: Քաղաքական մակարդակում այս հարցի իրական և խորքային պատճառները հնարավոր չի լինի բացահայտել, քանի որ ՀՀ նախկին երեք նախագահները չեն կարող գալ ընդհանուր հայտարարի՝ տապալման մեղքը մեկը մյուսի վրա բարդելու և պատմության ու սերունդների առջև իրենց դեմքը մաքուր պահելու համար:

Հիմա մենք կանգնած ենք շատ ավելի կարևոր, շատ ավելի լուրջ հարցի առջև. կկարողանա՞նք հիմնադրել Հայաստանի չորրորդ հանրապետություն, և եթե այո, ապա ինչպիսի՞ն կլինի այդ պետականությունը, ի զորու կլինի՞ երաշխավորել պետականության կենսունակությունն ու դրա լեգիտիմությունը:

Այս հարցի պատասխանը, ինչպես և նախորդինը, հնարավոր չէ ստանալ քաղաքական մակարդակում, քանզի քաղաքական դաշտը գտնվում է խիստ բևեռացված վիճակում, նրանց միջև անջրպետը անասելի խորն է և ենթակա չէ հարթման:

Հետևաբար, Հայկական պետականության վերականգնման ու հզորացման հայեցակարգի, դրան կից գործողությունների ծրագրի ու ժամանակացույցի մշակման պատմական առաքելությունը կրկին պետք է դրվի համահայկակա ինտելեկտուալ՝ գիտա-ակադեմիական, փորձագիտական ու վարչարար-տեխնոկրատ ներուժի վրա:

Կարճ ասած, անհրաժեշտ է համահայկական ինտելեկտուալ ներուժի ամբողջական կոնսոլիդացիա, իսկ թե ինչ ձևաչաչով ու ինչ հարթակի վրա պետք է տեղի ունենա այս կոնսոլիդացիան, կներկայացնեմ առաջիկա օրերի ընթացքում:

Բարի, հաճելի ու անվտանգ հանգստյան օրեր եմ մաղթում մեր ժողովրդին ու պետությանը»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ