Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 14:46 01-10-2022

Երևանում նախատեսվում է նոր ավտոկայարան կառուցել

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի երկրորդ նիստը:

Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնման ներդրումային ծրագիրը: Զեկուցվել է, որ նախագծի արժեքն է 3,68 մլրդ դրամ, որով նախատեսվում է ձեռք բերել 3 դոպլերային ռադիոլոկատորներ:

Ակնկալվում է, որ արդյունքում մեծ ճշգրտությամբ կկանխատեսվեն վտանգավոր օդերևութաբանական երևույթները, այդ թվում՝ հորդառատ տեղումներ, կարկուտ, փոթորկային քամի, ամպրոպ, մրրկասյուն:

Հաջորդ նախագիծը վերաբերել է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացմանը, որի արժեքը կազմում է 589 մլն դրամ: Նախատեսվում է գրադարանի վարչական շենքի վերանորոգում, նոր մասնաշենքի կառուցում, տեխնիկայի և ծրագրային ապահովման ձեռքբերում: Ակնկալվում է հետբուհական և շարունակական կրթության հասանելիության և մատչելիության բարձրացում, բժշկական սխալների հետևանքների կրճատում, բժշկի գիտելիքների նկատմամբ հիվանդների վստահության բարձրացում:

Հաջորդիվ ներկայացվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի՝ կոնցեսիոն կառացվարման հանձնելու ծրագիրը: Այն գնահատվում է 5 մլրդ 848 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ բալանսում գտնվող 26 ավտոկայարանային համալիրների վերակառուցում և նոր ավտոկայարանի կառուցում Երևանում: Ակնկալվում է մասնավոր կառավարման միջոցով բարձրացնել ավտոկայարանային ծառայությունների մատուցման որակը:

Վերոնշյալ ներդրումային նախագծերի շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ քննարկում, մասնավորապես, դրանց արդյունավետության, ներդրումային արժեքների գնահատման, ակնկալվող արժեքների և այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարբեր ոլորտներում ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչը կնպաստի համայնքների զարգացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և այլ խնդիրների լուծմանը:

Վարչապետը հանձնարարել է քննարկումների ընթացքում ներկայացվող առաջարկությունները հաշվի առնելով՝ ծրագրերի նախագծերը բերել վերջնական տեսքի և ներկայացնել կառավարություն:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը